Վորմս
From Wikipedia, the free encyclopedia
Վորմս (գերմ.՝ Worms), քաղաք Գերմանիայի Ռայնլանդ Պֆալց հողում, որը տեղակայված է Վերին Ռայնից 60 կիլոմետր հարավ-արևմուտք՝ Մայնի Ֆրանկֆուրտում։ 2015 թվականի դրությամբ քաղաքն ունի 82000 բնակիչ[2]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վորմս | |||||
գերմ.՝ Worms | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Հիմնադրված է | մ.թ.ա. 1-ին դար թ. | ||||
Մակերես | 108,73 կմ² | ||||
ԲԾՄ | 100 մետր | ||||
Բնակչություն | ▲84 646 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 06241, 06242, 06246 և 06247 | ||||
Փոստային դասիչ | 67547, 67549, 67550 և 67551 | ||||
Ավտոմոբիլային կոդ | WO | ||||
Պաշտոնական կայք | worms.de | ||||
| |||||
Վորմսը Բուրգունդյան թագավորության մայրաքաղաքն է եղել դեռ 5-րդ դարի սկզբին, հետևաբար միջնադարյան լեգենդների տեսարանները վերագրվում են այս ժամանակահատվածին, ինչպես օրինակ «Նիբելունգների երգը» էպոսի առաջին մասում։ 614 թվականից սկսած Վորմսը նաև եղել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսական կենտրոն և ամենակարևորը՝ Կառլոս Մեծի նստավայրը։ Վորմսի տաճարը կայսերական տաճարներից մեկն է ու Գերմանիայի Ռոմանական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Քաղաքը, որպես կայսերական քաղաք, բարգավաճեց միջնադարում։ Ավելի քան հարյուր կայսերական «Դիետ» ժողովներն անցկացվում էին այստեղ։ 1521 թվականի նմանօրինակ մի ժողովում Մարտին Լյութերը հռչակվեց որպես հերետիկոսություն։
Այսօր քաղաքը արդյունաբերական կենտրոն է և հայտնի է Liebfraumilch տեսակի գինով։ Արդյունաբերական մյուս ճյուղերից են քիմիական նյութերն ու մետաղական ապրանքները։