Կառլոս Մեծ
From Wikipedia, the free encyclopedia
Կարլ I Մեծ (նաև՝ Կարլոս Մեծ, լատին․՝ Carolus Magnus կամ Karolus Magnus, ֆր.՝ Charlemagne, մոտ ապրիլի 2, 747 կամ 748 թ.[22] - հունվարի 28, 814 թ․, Աախեն), ֆրանկների թագավոր 768 թվականից, լանգոբարդների թագավոր 774 թվականից, կայսր 800 թվականից։ Նրա կառավարման ժամանակ Ֆրանկական թագավորությունը հասել է իր գագաթնակետին, իր տիրապետության տակ միավորելով արևմտյան և կենտրոնական Եվրոպայի զգալի մասը։ Նրա անունով է կոչվել Կարոլինգների արքայատոհմը։
Կառլոս Մեծ | |
---|---|
Կայսր | |
Կառլոս Մեծ (XIX դարի պատկեր) | |
Իշխանություն | 800, դեկտեմբերի 25 – 814, հունվարի 28 |
Թագադրում | 800, դեկտեմբերի 25 |
Լրիվ անուն | Կառլ I Մեծ |
ֆրանսերեն | Charlemagne |
գերմաներեն | Karl der Große |
լատիներեն | Carolus Magnus |
Տիտղոսներ | Ֆրանկների թագավոր (768-814) լոմբարդների թագավոր (774-814) |
Ծնվել է՝ | ոչ վաղ քան ապրիլի 2, 742 և ոչ ուշ քան ապրիլի 2, 748 |
Ծննդավայր | Ֆրանկական թագավորություն |
Մահացել է՝ | հունվարի 28, 814[1][2][3][…] |
Վախճանի վայր | Աախեն, Ֆրանկական թագավորություն[4][5][6][…] |
Ախենի տաճար[4][1] և Palatine Chapel | |
Երկիր | Ֆրանկական թագավորություն |
Տոհմ | Կարոլինգներ |
միապետ և գերիշխան | |
Հայր | Պիպին Կարճահասակ[7][1] |
Մայր | Bertrada of Laon?[7] |
Երեխաներ | Պիպին Կուզիկ[8], Կառլոս Կրտսեր[8], Ռոտրուդե[9], Բերթա[10], Pepin of Italy?[11], Լյուդովիկոս I Բարեպաշտ[12][13], Gisela?[14], Theodrada?, Drogo?[15], Hugh?, Alpais?[16], Adelaide?[8], Lothair?[17], Hildegard?[18], Chrotais?[19], Hiltrude?[19], Ruodhaid?[20], Theodoric?[21] և Adaltrude?[20] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի և քրիստոնեություն |
Ստորագրություն |
Կարլ Մեծը Պիպին Կարճահասակի ավագ որդին էր։ Մինչև 771 թվականն իշխել է եղբոր՝ Կարլոմանի հետ, որի մահից հետո դարձել է ֆրանկների միանձնյա կառավարողը։ Բազմաթիվ զավթողական արշավանքներով ընդլայնել է իր թագավորության սահմանները։ Մոտ երեք տասնամյակ արշավել է սաքսերի դեմ և նրանց բռնությամբ քրիստոնեացրել։ 774 թվականին նվաճել է լանգոբարդների թագավորությունը հյուսիսային Իտալիայում։ 778 թվականին արշավել է Իսպանիայի մավրերի դեմ և պարտություն կրել։ 778 թվականին գրավել է Բավարիան, 790-ական թվականներին՝ ավարների իշխանության մնացած տարածքները։ 800 թվականին Հռոմի պապ Լևոն III-ը Կարլ Մեծին թագադրել է հռոմեացիների կայսր։ Մահացել է 814 թվականին։ Նրան հաջորդել է որդին՝ Լյուդովիկոս I Բարեպաշտ։
Կարլ Մեծի օրոք զարգացել են ֆեոդալական հարաբերությունները։ Երկրի սահմաններն ամրացնելու համար ստեղծել է սահմանային զինվորական կազմակերպություններ՝ «մարկեր»։ Նա սերտ դաշնակցություն է հաստատել կաթոլիկ եկեղեցու հետ և միջոցներ է ձեռնարկել ընդարձակ պետությունը միասնական օրենքների ենթարկելու համար։ Նրա հովանավորության շնորհիվ մշակութային վերելք է տեղի ունեցել, որը հետագայում կոչվել է Կարոլինգյան վերածնությունը։
1165 թվականին Կարլ Մեծին սրբադասել հակապապ Պասքալիս III-ը, ինչը հետագայում անվավեր է ճանաչվել։ Այնուհանդերձ, նա համարվում է բեատիֆիկացված և նրա տոնը նշվում է հունվարի 28-ին։ Կարլը համարվում է ամենակարևոր միջնադարյան կառավարիչներից մեկը։ Արդեն իր կյանքի ընթացքում նա կոչվում էր Pater Europae («Եվրոպայի հայր»)։