Տրիտոն (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Տրիտոն (հին հունարեն՝ Τρίτων), Նեպտուն մոլորակի ամենամեծ բնական արբանյակն է, հայտնաբերվել է Ուիլիամ Լասսելի կողմից 1846 թվականի հոկտեմբերի 10-ն։ Անվանվել է հունական դիցաբանության ծովի խորքերի աստվածի՝ Տրիտոնի պատվին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրիտոն (այլ կիրառումներ)
Տրիտոն (Նեպտուն I) հին հունարեն՝ Τρίτων | |
---|---|
Տրիտոնի լուսանկարը, կատարված է «Վոյաջեր-2» ԱՄԿ-ից | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 10 հոկտեմբերի 1846 թ. թ. (Ուիլիամ Լասսելի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 13,47[1] |
Հեռավորությունը Նեպտուն | 354 759 կմ |
Ուղեծրային տվյալներ | |
Մեծ կիսաառանցք | 354 759 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,000016[2] |
Սիդերիկ պարբերություն | −5,876854 օր (հակադարձ)[2] |
Թեքվածություն | 129,812° (խավարածրի նկատմամբ) 156,885° (Նեպտունի հասարակածի նկատմամբ)[3][4] 129,608° (Նեպտունի ուղեծրի նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 1353,4 ± 0,9 կմ[5] (0,2122 Երկիր) |
Մակերևույթի մակերես | 23 018 000 կմ² |
Ծավալ | 10 384 000 000 կմ³ |
Զանգված | 2,14×1022 կգ (0,00359 Երկիր) |
Միջին խտություն | 2,061 գ/սմ³ ենթադրված[5] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,779 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | 1,455 կմ/վ |
Պտույտի պարբերություն | 5 օր 21 ժ 2ր 53վ (Սինքրոն)[6] |
Առանցքի թեքում | 0 |
Ալբեդո | 0,76[5] |
Մթնոլորտային տվյալներ | |
Քիմիական կազմ | ազոտ, մեթանի հետքեր[7] |
Մթնոլորտի ջերմաստիճան | 38 Կ[6] |
Մթնոլորտային ճնշում | 1,4–1,9 Պա[6] (1/70 000 Երկրի մակերևույթի ճնշման համեմատ)[8] |
Տրիտոնը Արեգակնային համակարգի միակ մեծ արբանյակն է, որն ունի հակադարձ ուղեծիր, այսինքն այն պտտվում է մոլորակի պտույտին հակառակ ուղղությամբ։ Այն ունի 2 700 կմ տրամագիծ, այն մեծությամբ յոթերորդ արբանյակն է Արեգակնային համակարգում։ Իր հակադարձ շարժման, ինչպես նաև իր կառուցվածքի Պլուտոնին նմանության պատճառով, հավանական է որ Տրիտոնը որսացվել է Նեպտունի կողմից Կոյպերի գոտուց[9]։ Տրիտոնի մակերևույթը հիմնականում կազմված է սառած ազոտից, հիմնականում ջրային սառույցի կեղևով[10], այն ունի սառցե մանտիա և նրա ներսում քարե և մետաղական միջուկ[6]։ Միջուկը կազմում է արբանյակի զանգվածի մոտավորապես երրորդ մասը։ Տրիտոնի միջին խտությունը կազմում է 2,061 գ/սմ³[5], և բաղկացած է մոտավորապես 15–35%-ով ջրային սառույցից[6]։
Տրիտոնը Արեգակնային համակարգի այն քիչ թվով արբանյակներից է, որը երկրաբանորեն ակտիվ է։ Որպես հետևանք, նրա մակերևույթը համեմատաբար երիտասարդ է, բարդ երկրաբանական պատմությամբ, պայմանավորված կրիոհրաբուխների գործունեությամբ և տեկտոնիկ լանդշաֆտներով[6]։ Տրիտոնի կեղևի մի մասը ծածկված է ազոտ ժայթքող գեյզերներով[8]։ Տրիտոնը ունի նոսր ազոտական մթնոլորտ, որի ճնշումը կազմում է Երկրի ծովի մակարդակին մթնոլորտային ճնշման 1/70000 մասը[8]։