Քերոլ Քինգ
From Wikipedia, the free encyclopedia
Քերոլ Քինգ Քլայն[4] (անգլ.՝ Carole King Klein, ծնյալ Քերոլ Ջոան Քլայն (անգլ.՝ Carol Joan Klein), փետրվարի 9, 1942(1942-02-09)[1][2][3], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դաշնակահարուհի և երգերի հեղինակ[5]։ 1960-ական թվականներին ամուսնու՝ Ջեֆրի Գոֆինի հետ երկու տասնյակից ավելի հիթեր է ստեղծել տարբեր կատարողների համար, իսկ յոթանասնական թվականների սկզբին մեծ հաջողության է հասել նաև որպես մենակատարուհի, առաջին հերթին՝ իր Tapestry ալբոմի շնորհիվ, որը 15 շաբաթ շարունակ գլխավորել է Billboard 200-ը[6], հետագայում էլ՝ վեց տարուց ավելի շարունակել է մնալ լավագույնների ցանկում[7]։ Քերոլն ընդհանուր առմամբ թողարկել է քսանհինգ մենակատարային ալբոմ, որոնցից ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 75 միլիոն օրինակ[8][9]։
Քերոլ Քինգ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Carole King |
Ի ծնե անուն | անգլ.՝ Carol Joan Klein |
Նաև հայտնի է որպես | Carole King |
Ծնվել է | փետրվարի 9, 1942(1942-02-09)[1][2][3] (82 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, սոֆթ ռոք, ֆոլկ ռոք, կապուտաչյա սոուլ, թեթև երաժշտություն, adult contemporary music? և Brill Building? |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երաժիշտ, դերասանուհի, երգչուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ և կիթառ |
Լեյբլ | A&M Records, Entertainment One Music, Epic Records, Ode Records?, Sony Music Entertainment, Koch Records?, EMI, Priority Records?, RCA Records և Columbia Graphophone Co. Ltd.? |
Կրթություն | Քուինս քոլեջ և Ջեյմս Մեդիսոնի ավագ դպրոց |
Անդամակցություն | Goffin-King? |
Ամուսին | Gerry Goffin? |
Պարգևներ | |
Կայք | caroleking.com |
Ստորագրություն | |
Carole King Վիքիպահեստում |
Քերոլ Քինգի սինգլներից հինգը Billboard Hot 100-ի վարկածով ընդգրկվել են ամերիկյան լավագույն տասնյակում, իսկ այդ ընտրյալ սինգլներից երկուսը՝ «I Feel the Earth Move»-ը (1971) և «It’s Too Late»-ը (1971) տևական ժամանակ գլխավորել են ցանկերը։
Քերոլ Քինգը ստեղծագործական բարձունքներ է նվաճել նաև որպես երգերի հեղինակ։ Այդ ասպարեզում նա համարվում է առավել հաջողակ կինը քսաներորդ դարի երկրորդ կեսի Միացյալ Նահանգներում. մենակ կամ հեղինակակցի հետ ստեղծել է 118 փոփ հիթ, որոնք տեղ են գրավել Billboard Hot 100 ցանկում[10]։ Նրա ստեղծած հիթերից 61-ն էլ բարձր տեղեր են զբաղեցրել Մեծ Բրիտանիայում[11]՝ նրան դարձնելով երգերի առավել հաջողակ կին հեղինակը Միացյալ Թագավորությունում 1962-ից 2005 թվականներին[12]։
Երաժշտական իր երկարամյա գործունեության ընթացքում Քերոլը չորս Գրեմի մրցանակ է նվաճել[13], պատվավոր տեղ զբաղեցրել փառքի երեք սրահներում. Songwriters Hall of Fame, Rock and Roll Hall of Fame, Ջերի Գոֆինի հետ էլ՝ Hit Parade Hall of Fame[14]:
Այս ամենի հետ մեկտեղ՝ Քերոլ Քինգն իրեն դրսևորել է որպես շնորհալի դերասանուհի՝ նկարահանվելով մի շարք ֆիլմերում ու հեռուստասերիալներում։