Քըվանչ Թաթլըթուղ
From Wikipedia, the free encyclopedia
Քըվանչ Թաթլըթուղ (թուրքերեն՝ Kıvanç Tatlıtuğ, հոկտեմբերի 27, 1983(1983-10-27), Ադանա, Թուրքիա), թուրք դերասան, մոդել, նախկին բասկետբոլիստ։ 2002 թվականին Թաթլըթուղը ճանաչվել է Թուրքիայի և աշխարհի լավագույն մոդել[3]։ Ճանաչում ու համբավ է ձեռք բերել թուրքական մի շարք հեռուստասերիալներում («Արծաթ», «Արգելված սեր», «Կուրտ Սեիտն ու Ալեքսանդրան», «Քաջարին ու գեղեցկուհին», «Քուզեյ Գյունեյ») նկարահանվելով։ Թուրքիայի զանգվածային լրատվամիջոցները հաճախ նրան ներկայացնում են իբրև թուրքական Բրեդ Փիթի[4][5][6][7]։
Արագ փաստեր Քըվանչ Թաթլըթուղ Kıvanç Tatlıtuğ, Ծնվել է ...
Քըվանչ Թաթլըթուղ Kıvanç Tatlıtuğ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1983(1983-10-27) (40 տարեկան) |
Ծննդավայր | Ադանա, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Ազգություն | թուրք |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրթություն | Yenice Çağ Private High School?[1] և Istanbul Kültür University?[2] |
Մասնագիտություն | կինոդերասան |
Զբաղեցրած պաշտոններ | ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան |
Kıvanç Tatlıtuğ Վիքիպահեստում |
Փակել
Քըվանչ Թաթլըթուղը Ադանայի 2008 թվականի կինոփառատոնի դափնեկիր է։ Առաջադրվել է «Ոսկե թիթեռ 2019» մրցանակի՝ «Լավագույն դերասան» անվանակարգում («Բախում» սերիալում Քադիր Ադալըի դերը տպավորիչ կերպով կատարելու համար)։