Օշականի ճակատամարտ (1827)
From Wikipedia, the free encyclopedia
Օշականի ճակատամարտ (հայտնի է նաև որպես Աշտարակի ճակատամարտ), ճակատամարտ հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որ տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին, 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի ընթացքում, Պարսկաստանի գահի ժառանգորդ Աբբաս-Միրզայի բանակի և ռուս գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև։ Ճակատամարտն ավարտվեց հայ-ռուսական զորքերի հաղթանակով։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օշականի ճակատամարտ (այլ կիրառումներ)
Թվական | 1827 թվականի օգոստոսի 17 |
---|---|
Մասն է | Ռուս պարսկական/ Կովկասյան ճակատ |
Վայր | Օշական-Էջմիածին, Արևելյան Հայաստան |
Արդյունք | Հայ-ռուսական զորքերի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Պարսկաստան | Ռուսական կայսրություն |
Հրամանատարներ | |
Աբբաս-Միրզա Հուսեյն խան | Կրասովսկի |
Կողմերի ուժեր | |
30000
| 2800-3000
|
Ռազմական կորուստներ | |
3000 ավելի | զոհվել են`
վիրավորվել են
Անհետ կորած
|
Ընդհանուր կորուստներ |
1827 թ. օգոստոսի սկզբին պարսկական բանակը ներխուժեց Արևելյան Հայաստան և, միավորվելով Երևանի Հասան խանի զորքերի հետ, պաշարեց Էջմիածնի եկեղեցին։ Էջմիածնից 35 վերստ հեռու գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական զորաջոկատը իրեն միացած հայկական և վրացական կամավորներով օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի տասնապատիկ ավելի քանակին[1], կարողացավ ճեղքել հակառակորդի պահպանաջոկատի արգելափակումը, որից հետո հենց նույն գիշեր պաշարումը դադարեցվեց[2]։ Ճակատամարտի ընթացքում ռուսական ջոկատը ծանր կորուստներ կրեց։ Այն ռուսական բանակի ամենամեծ կորուստն էր Պարսկաստանի հետ պատերազմի ողջ ժամանակահատվածում[3][4]։
Ճակատամարտի մասին ամենաարժեքավոր վկայությունները թողել են դրա անմիջական մասնակիցները՝ ջոկատի հրամանատար Ա. Կրասովսկին[5][6], կապիտան Մ. Սոբոլևը[7] և դեկաբրիստ Ե. Լաչինովը[8][9]։
Մարտի ընթացքի վրա մեծ ազդեցություն ունեցան այդ օրվա կիզիչ շոգը և ռուսական ջոկատի ընթացուղուն աղբյուրների բացակայությունը։ Ջոկատի գործողությունները զգալիորեն կաշկանդում էր պարենի գումակը։ Շարասյունները շարժվում էին հակառակորդի հրետանու և հրացանների կրակահերթերի ներքո։ Մինչ ռուսական առաջապահ ջոկատը «սվիններով իր ուղին էր հարթում», վերջապահը հետ էր մղում իրանցիների սանձարձակ հարձակումները թիկունքից։ հակառակորդը, զբաղեցնելով նպաստավոր դիրք, ռուսական ջոկատին թևային հարվածներ հասցրեց։ Հարկ է նշել նաև, որ Կրասովսկու ջոկատի հաջող անցմանը նպաստեցին ռուսական հրետանու գրագետ գործողությունները, որն ավելի բարենպաստ բարձունքներ էր զբաղեցնում, և հրետանային պաշտպանության տակ հնարավորինս կասեցնում էին հակառակորդի հարձակումները։ Իրանցիներն այնքան էին դաժանացած, որ չնայած մանրագնդակային և հրացանային կրակից ծանր կորուստներին, նրանք ներխուժեցին ռուսական հետևազորի շարքերը, որը սվիններով հետ էր շպրտում թշնամուն[10][11][12]։
1833-1834 թվականներին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ եկեղեցու և տեղաբնակների միջոցներով Օշականի ճակատամարտին նվիրված հուշակոթող կանգնեցվեց[13][14]։
2011 թ. ապրիլի 19-ին տեղի ունեցավ Օշականի հուշահամալիրի հանդիսավոր բացումը՝ «նվիրված 1827 թվականի Օշականի ճակատամարտում Մայր Աթոռ Էջմիածնի համար զոհված ռուս փրկարար-զինվորների հիշատակին»։