Օսիպ Բրազ
From Wikipedia, the free encyclopedia
Օսիպ Էմանուիլովիչ Բրազ (ռուս.՝ Осип (Иосиф) Эммануилович Браз, հունվարի 10 (22), 1873, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 6, 1936(1936-12-06), Փարիզ[1]), գեղանկարիչ, փորագրող-օֆորտանկարիչ, վիմագրող։ Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «Արվեստի աշխարհ» միության անդամ։ Ռուս արվեստագետ Ալեքսանդր Բենուայի կողմից ճանաչվել է իր ժամանակի լավագույն դիմանկարիչներից մեկը։
Օսիպ Բրազ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1873 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1936(1936-12-06) (63 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ֆրանսիա |
Կրթություն | Օդեսայի գեղարվեստական ուսումնարան, Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և վիզուալ արտիստ |
Ժանր | դիմապատկեր, բնանկար և նատյուրմորտ |
Թեմաներ | Կերպարվեստ[2] |
Ուսուցիչ | Կիրիակ Կոստանդի և Իլյա Ռեպին |
Անդամակցություն | Հյուսիսային ռուսական նկարիչների ընկերություն և Միր իսկուստվա |
Osip Braz Վիքիպահեստում |
Օսիպ Բրազի աշխատանքները պահպանվում են Տրետյակովյան պատկերասրահում, Դնեպրոպետրովսկի պատկերասրահում, Ռուսական թանգարանում, Օդեսայի պատկերասրահ, Պերմի պետական պատկերասրահ, Սամարայի պատկերասրահ, Կալուգայի, Պետրոզավոդսկի, Նովոկուզնեցկի թանգարաններում։
Օսիպ Բրազի արվեստի առանձնահատկություններից են գունագեղությունն ու գեղանկարչական կատարման ազատությունը, ավանդապահության համադրումը իմպրեսիոնիզմի ու մոդեռնի տարրերի հետ։