Օդեսա
From Wikipedia, the free encyclopedia
Օդեսա (ուկրաիներեն՝ Одеса), Ուկրաինայի քաղաքներից մեկն է։ Գտնվում է Սև ծովի ափին, հանդիսանում է Ուկրաինայի ամենամեծ նավահանգիստը[2][3], իսկ բնակչության թվով մեծությամբ երրորդ քաղաքը մայրաքաղաք Կիևից ու Խարկովից հետո։ Այն նաև Օդեսա շրջանի վարչական կենտրոնն է և բազմաէթնիկ մշակութային կենտրոն։ Օդեսան հաճախ կոչում են «Սև ծովի մարգարիտ», «Հարավի մայրաքաղաք» (Ռուսական Կայսրության և Սովետական միության ղեկավարման ներքո)[4][5]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օդեսա | |||||
ուկրաիներեն՝ Одеса ռուս.՝ Одесса մոկշ.՝ Одэса | |||||
| |||||
Երկիր | Ուկրաինա | ||||
Ներքին բաժանում | Peresypskyi Raion?, Prymorskyi Raion?, Khadzhybeiskyi Raion? և Kyivskyi Raion, Odesa? | ||||
Հիմնադրված է | 15-րդ դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 1415 | ||||
Մակերես | 236,9 կմ² | ||||
ԲԾՄ | 40±1 մետր | ||||
Բնակչություն | ▼1 010 537 մարդ (հունվարի 1, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3, UTC+2 և DAZD? | ||||
Հեռախոսային կոդ | 048 | ||||
Փոստային դասիչ | 65000–65480 | ||||
Ավտոմոբիլային կոդ | BH և НН / 16 | ||||
Պաշտոնական կայք | omr.gov.ua | ||||
| |||||
Մինչև Օդեսայի հիմնադրումը՝ դրա վայրում հին հունական բնակավայր էր տեղակայված։ Վերջերս Թաթարական բնակավայր էր հայտնաբերվել դրա տեղանքում Հաջի Գիրեյի կողմից (Ղրիմի խան), ում անունով էլ տեղանքը կոչվել է Հաջիբեյ։ Լիտվական Մեծ Դքսության( Իշխանության) շրջանում, Հաջիբեյը և ամբողջ տեղանքը գրավվեց Օսմանների կողմից 1592 թվականին և մնաց նրանց կազմում մինչ 1792 թվականին Ռուս-թուրքական պատերազմում կայսրության հաղթանակը։
1794 թվականին Ռուսաստանի կայսրուհի՝ Եկատերինա Մեծի հրամանագրով հիմնադրվեց Օդեսա քաղաքը։ 1819-1858 թվականներին Օդեսան ազատ նավահանգիստ էր։ Սովետական միության շրջանում այն ամենակարևոր առևտրական նավահանգիստն էր և Սովետական Միության ռազմական բազան։ 2000 թվականի հունվարի 1-ին Քարանթին Փիերի կողմից Օդեսայի առևտրային ծովային նավահանգիստը հռչակվեց որպես ազատ նավահանգիստ և ազատ տնտեսական տիրույթ 25 տարի շարունակ։
19-րդ դարի ընթացքում Օդեսան Ցարական Ռուսաստանի չորրորդ ամենամեծ քաղաքն էր՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Վարշավայից հետո[6]։ Նրա պատմական ճարտարապետությունն ունի ավելի շատ միջերկրական ոճ, քան ռուսական՝ ոգեշնչվելով ֆրանսիական և իտալական ոճերից։ Որոշ շենքեր կառուցվել են տարբեր ոճերով ներառելով որոշակի տարրեր մոդեռնիզմից, Վերածննդից և կլասիցիզմից[7]։
Օդեսան տաք ջրով լի նավահանգիստ է։ Օդեսա քաղաքը հյուրընկալվում է և՛ Օդեսա նավահանգստի և Յուժնիյ նավահանգստի կողմից, (կարևոր նավթային գործարան տեղակայված քաղաքի մերձակայքում)։ Մյուս նշանակալից նավահանգիստը՝ Չերնոմորսկը տեղակայված է նույն շրջանում։ Միասին նրանք ներկայացնում են խոշոր տրանսպորտային հանգույց՝ միմյանց հետ միանալով երկաթուղիներով։ Օդեսայի նավթային և քիմիական գործարանները կապ են հաստատում ռուսական և եվրոպական ցանցերի հետ ստրատեգիկ նավթամուղիներով։