Ֆեստոս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեստոս[1] (հուն․՝ Φαιστός, Ա և Բ գծային արձանագրություններում՝ PA-I-TO), հնագույն քաղաք Կրետեի հարավում, մինոական քաղաքակրթության կենտրոններից մեկը։ Տեղակայված է Հերակլիոն պերիֆերիկ միավորի Մեսարա հարթավայրում՝ կղզու կենտրոնական մասում գտնվող Լիբիական ծովի Մեսարա ծոցի ափին։ Ամենահին բնակավայրերը թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբից Ֆեստոսը դարձել է մինոական քաղաքակրթության ամենամեծ կենտրոններից մեկը։
Ֆեստոսի պալատը Կնոսոսից հետո մեծությամբ երկրորդն էր, ավերվել է մ.թ.ա. 15-րդ դարում՝ ուժեղ երկրաշարժի արդյունքում, սակայն քաղաքը շարունակել է գոյություն ունենալ մինչև բյուզանդական դարաշրջանը, չնայած կորցրել է իր նշանակությունը։
20-րդ դարի սկզբին Ֆեստոսը հայտնաբերվել և պեղվել է Ֆեդերիկո Հալբհերի հնագիտական արշավախմբի կողմից։ 1900 թվականից պալատների և նավահանգիստների կառույցների մասնակի պեղումներ են իրականացվել։ Արշավախմբի ամենակարևոր հայտնագործություններից մեկը Ֆեստի սկավառակն է։ Պեղումների վայրերի մուտքը վճարովի է։