Ֆիլիպինների Հանրապետություն (թագալերեն՝ Republika ng Pilipinas), կամ Ֆիլիպիններ[15] (թագալերեն՝ Pilipinas), երկիր Հարավ-Արևելյան Ասիայում։ Կազմված է բազմաթիվ կղզիներից, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում՝ Ինդոնեզիայից հյուսիս։ Մայրաքաղաքն է Մանիլան։
Արագ փաստեր Ֆիլիպիններ Pilipinas, Կարգավիճակ ...
Ֆիլիպիններ Pilipinas |
---|
|
|
Կարգավիճակ | ինքնիշխան պետություն, կղզեխմբային պետություն և երկիր |
---|
Ներառում է | Ilocos Region?[1], Կագայան հովիտ[1], Կենտրոնական Լուսոն[1], Կալաբարսոն[1], Mimaropa?[1], Բիկոլի շրջան[1], Western Visayas?[1], Կենտրոնական Վիսարյա[1], Արևելյան վիսայաներ[1], Zamboanga Peninsula?[1], Northern Mindanao?[1], Davao Region?[1], Soccsksargen?[1], Caraga?[1], Bangsamoro?[1], Cordillera Administrative Region?[1] և Մետրո Մանիլա |
---|
Պետական լեզու | ֆիլիպիներեն[2][3] և անգլերեն[4] |
---|
Մայրաքաղաք | Մանիլա[5] |
---|
Պետական կարգ | հանրապետություն |
---|
Օրենսդիր մարմին | Congress of the Philippines? |
---|
Երկրի ղեկավար | Ֆերդինանդ Մարկոս |
---|
Կառավարության ղեկավար | Ֆերդինանդ Մարկոս |
---|
Մակերես | 299 764 կմ² |
---|
Ազգաբնակչություն | ▲109 035 343 մարդ (մայիսի 1, 2020)[6][7][8] |
---|
Խտություն | 306,6 մարդ/կմ² |
---|
Կրոն | կաթոլիկություն[9], իսլամ[9] և քրիստոնեություն[10] |
---|
Հիմն | Lupang Hinirang?[11] |
---|
Կարգախոս | It's more fun in the Philippines |
---|
Հիմնադրված է | 1565, հուլիսի 4, 1901, նոյեմբերի 15, 1935 և հուլիսի 4, 1946 թ. |
---|
Արժույթ | Ֆիլիպինական պեսո |
---|
Կենտրոնական բանկ | Bangko Sentral ng Pilipinas? |
---|
Ազգային տոն | Նոր տարվա օր, Մայիսի մեկ[12], Ավագ հինգշաբթի, Ավագ Ուրբաթ, Independence Day?, Eid al-Fitr?, Կուրբան Բայրամ, Bonifacio Day?, Feast of the Immaculate Conception?, Սուրբ Ծնունդ, Rizal Day?, Bataan Day?[12] և National Heroes' Day?[12] |
---|
Ժամային գոտի | Ֆիլիպինյան ստանդարտ ժամանակ և Asia/Manila?[13] |
---|
Հեռախոսային կոդ | +63 |
---|
Ինտերնետ-դոմեն | .ph |
---|
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,699[14] |
---|
|
gov.ph(անգլ.) |
Փակել
Ֆիլիպինները գտնվում են խաղաղօվկիանոսյան Հրե օղակում, ինչով էլ պայմանավորված է նրանց հրաբխային ծագումը և ռելիեֆի լեռնային բնույթը։ Կղզեխումբը գտնվում է հասարակածից ոչ մեծ հեռավորության վրա, ունի արևադարձային բուսական և կենդանական հարուստ աշխարհ, որտեղ գերակշռում են թռչունները և սողունները։
Երկրի անվանումը կապված է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ի անվան հետ։