Նոր տարվա օր
From Wikipedia, the free encyclopedia
Նոր տարվա օր, տոն, որը նշվում է աշխարհի շատ երկրներում հունվարի 1-ին՝ օրացույցային տարվա առաջին օրը՝ ըստ ժամանակակից Գրիգորյան օրացույցի։ Արևային օրացույցների մեծ մասը (օրինակ՝ Գրիգորյանը և Հուլյանը) տարին կանոնավոր կերպով սկսում են հյուսիսային ձմեռային արևադարձի օրը կամ նրան մոտ ժամանակում, մինչդեռ մշակույթներն ու կրոնները, որոնք հետևում են արևալուսնային կամ լուսնային օրացույցին, իրենց լուսնային նոր տարին նշում են արևային տարվա համեմատ ավելի քիչ ֆիքսված ժամանակում։
Նոր տարվա օր | |
---|---|
Ամանօրյա հրավառություն Մեխիկոյում, 2013 թվական | |
Տեսակ | պետական տոն, New Year celebrations? և միջազգային օր |
Ենթադաս | տոն |
Ամսաթիվ | հունվարի 1 |
Տոնում | Ամանորյա խոստումներ, եկեղեցական ծառայություններ, շքերթներ, երեկույթներ, մարզական միջոցառումներ, հրավառություն[1]։ |
Անվանված է | Ամանոր |
Ի հիշատակ | Ամանոր |
Նախորդ | Նոր տարվա գիշեր |
Կապված | Նոր տարվա գիշեր, Հոգմանայ, Պարսկական ամանոր, Հնդկական ամանոր, Չինական ամանոր, Մուսուլմանական Ամանոր, Սուրբ ծնունդ և տոնական շրջան, Աստվածահայտնություն |
Նախաքրիստոնեական Հին Հռոմում, ըստ Հուլյան օրացույցի, այս օրը նվիրված էր դարպասների և բոլոր սկիզբների աստված Յանուսին, ում անունով էլ կոչվում է նաև Հունվար ամիսը։ Հռոմեական ժամանակներից մինչև 18-րդ դարի կեսերը Նոր տարին տարբեր փուլերում և քրիստոնեական Եվրոպայի տարբեր մասերում նշվում էր դեկտեմբերի 25-ին, մարտի 1-ին, մարտի 25-ին և Զատիկի շարժական տոնին[2][3][4]։
Ներկա ժամանակներում, երբ երկրների մեծամասնությունը օգտագործում է Գրիգորյան օրացույցը որպես իրենց քաղաքացիական օրացույց, Գրիգորյան օրացույցի հունվարի 1-ը աշխարհում ամենահայտնի պետական տոներից մեկն է, որը հաճախ նշվում է Ամանորի գիշերվան հաջորդող կեսգիշերյա հրավառությամբ, երբ նոր տարին սկսվում է յուրաքանչյուր ժամային գոտում։ Ամանորյա օրվա մյուս համաշխարհային ավանդույթները ներառում են ամանորյա խոստումներ կայացնելը և ընկերներին ու ընտանիքի անդամներին զանգահարելը[1]։