Ֆոնտենբլո (ապարանք)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոնտենբլո ապարանքը (ֆր.՝ Château de Fontainebleau) վերածննդի ժամանակաշրջանի ապարանք՝ Սեն է Մառն ֆրանսիական դեպարտամնետում, որի շուրջ հետո կազմվել է Ֆոնտենբլո քաղաքը։ Այստեղ են ապրել Ֆրանսիայի շատ առաջնորդներ սկսած Լուի VII-ից մինչև Նապոլեոն III: Ապարանքում են ծնվել չորս միապետ՝ Ֆիլիպ IV Գեղեցիկը, Ֆրանցիսկ II Վալուան, Հենրի III -ը և Լյուդովիկոս XIII -ը։
Արագ փաստեր Palace and Park of Fontainebleau*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Ֆոնտենբլո ապարանք և այգի | |
Palace and Park of Fontainebleau* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Ֆրանսիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | ii, vi |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Կոորդինատներ | 48°24′08″ հս․ լ. 2°42′02″ ավ. ե.HGЯOL |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1981 (5֊րդ նստաշրջան) |
Համար | 160 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Փակել
Համարվում է Ֆրանսիայի պատմության խորհրդանիշներից մեկը։ Յոթ դար շարունակ հանդիսացել է Ֆրանսիայի թագավորների կառավարական պալատը և միայն 1870 թվականի կայսրության տապալումից հետո առհավետ դադարեցրել է իրականացնել իր պատմական գործառույթն ու վերածվել է թանգարանի[1]։
1981 թվականին Ֆոնտեբլոյի պալատը և զբոսայգին մտել են ՅՈՒՆԵՍԿՈ –ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկի մեջ։