Ֆոնտենբլո
From Wikipedia, the free encyclopedia
Ֆոնտենբլո (ֆր.՝ Fontainebleau, [fɔ.tɛn.blo] աղբյուր Բլիտվալդա[4]), ֆրանսիական կոմունա, որը գտնվում է Սեն է Մառն դեպարտամենտի Իլ դը Ֆրանս երկրամասում։ Ֆոնտենբլոյի կենտրոնը գտնվում է մայրաքաղաք Փարիզից 55 կմ հարավ-հարավ-արևելք։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ֆոնտենբլո | |||
ֆր.՝ Fontainebleau[1] | |||
| |||
Երկիր | Ֆրանսիա | ||
Մակերես | 172,05 կմ² | ||
ԲԾՄ | 96 մետր | ||
Բնակչություն | ▲15 945 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 77300[3] | ||
Պաշտոնական կայք | fontainebleau.fr(ֆր.) | ||
| |||
Փակել
172 քառակուսի կմ տարածքով Ֆոնտենբլոն Իլ-դը-Ֆրանս երկրամասի տարածքով երկրորդ կոմունան է` Փարիզից հետո։ Կոմունայի տարածքի մեծ մասը զբաղեցնում է Ֆոնտենբլո անտառը, իսկ բնակչությունը կազմում է ընդամենը 15 942 մարդ (1999-ի մարդահամարի համաձայն)։ Ֆոնտենբլոյի բնակիչներն անվանում են իրենց պատմական ինքնանվանմամբ բելլիֆոնտեններ (ֆր.՝ Bellifontains)։