Ֆրանսիսկո Միրանդա
From Wikipedia, the free encyclopedia
Սեբաստիան Ֆրանսիսկո դե Միրանդա ի Ռոդրիգես (իսպ.՝ Sebastián Francisco de Miranda y Rodríguez, մարտի 28, 1750(1750-03-28)[1][2][3][…], Կարակաս, Վենեսուելայի պրովինցիա, Իսպանական կայսրություն[4] - հուլիսի 14, 1816(1816-07-14)[1][2][3][…], Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4]), առավել հայտնի որպես Ֆրանսիսկո դե Միրանդա (Francisco de Miranda), վենեսուելացի ռազական գործիչ և հեղափոխական, անկախության համար պայքարի ղեկավար։
Ֆրանսիսկո Միրանդա | |
Կրթություն՝ | Վենեսուելայի կենտրոնական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, թարգմանիչ, գրող և զինվոր |
Ծննդյան օր | մարտի 28, 1750(1750-03-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Կարակաս, Վենեսուելայի պրովինցիա, Իսպանական կայսրություն[4] |
Վախճանի օր | հուլիսի 14, 1816(1816-07-14)[1][2][3][…] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[4] |
Թաղված | Կադիս |
Քաղաքացիություն | Իսպանիա և Վենեսուելա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնվել է հարուստ կրեոլի ընտանիքում։ Որպես սպա ծառայել է իսպանական բանակում, կապ հաստատել Կուբայի և Վենեսուելայի հեղափոխականների հետ։ 1806 թվականին կազմակերպած արշավախմբով երկու անգամ ափ է ելել Վենեսուելայում՝ այն ազատագրելու նպատակով, սակայն պարտվել է։ 1810 թվականին գլխավորել է անկախության պայքարը Վենեսուելայում, 1812 թվականին նշանակվել Վենեսուելայի հանրապետության գեներալիսիմուս՝ դիկտատորական լիազորություններով։ 1812 թվականի հուլիսին հանրապետական բանակը պարտվել է։ Թեև իսպանական իշխանությունների հետ կնքվել է անկախության պայքարի մասնակիցներին արտասահման մեկնելու թույլտվության պայմանագիր, սակայն ձերբակալվել և աքսորել է Իսպանիա, ուր և մահացել է բանտում։