Ֆրանց Բոպպ
գերմանացի լեզվաբան / From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանց Բոպպ (գերմ.՝ Franz Bopp, սեպտեմբերի 14, 1791(1791-09-14)[1][2][3][…], Մայնց, Electorate of Mainz, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - հոկտեմբերի 23, 1867(1867-10-23)[1][2][3][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4]), գերմանացի լեզվաբան, պատմահամեմատական լեզվաբանության հիմնադիր։ Բեռլինի համալսարանի պրոֆեսոր (1821-64), Պրուսական ԳԱ անդամ (1822)։
Ֆրանց Բոպպ գերմ.՝ Franz Bopp | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1791(1791-09-14)[1][2][3][…] Մայնց, Electorate of Mainz, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1867(1867-10-23)[1][2][3][…] (76 տարեկան) Բեռլին, Պրուսիայի թագավորություն[4] |
Գերեզման | Dreifaltigkeitskirchhof II |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Մասնագիտություն | լեզվաբան, մանկավարժ, համալսարանի դասախոս և historical linguist |
Հաստատություն(ներ) | HU Berlin |
Գործունեության ոլորտ | սանսկրիտ, Հնդեվրոպական լեզվաբանություն և լեզվաբանություն |
Անդամակցություն | Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[5], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | լատիներեն, գերմաներեն[1][6] և սանսկրիտ |
Հայտնի աշակերտներ | Leo Meyer? |
Պարգևներ | |
Franz Bopp Վիքիպահեստում |
Առավել նշանավոր է Բոպպի «Սանսկրիտի, զենդերենի, հունարենի, լատիներենի, գոթերենի և գերմաներենի համեմատական քերականությունը» (1-ին հրատարակությունը՝ 1833-35 թվականներ, 2-րդ հրատարակությունը՝ 1856-61 թվականներ), որտեղ նա հաստատել է այդ ժամանակ ճանաչված հնդեվրոպական լեզուների ցեղակցությունը։ Այդ աշխատության 2-րդ հրատարակության մեջ Ֆրանց Բոպպը հնդեվրոպական լեզուների շարքն է դասել նաև հայերենը, որի փաստերն օգտագործելիս հենվել է Պետերմանի և Վինդիշմանի ուսումնասիրությունների վրա։ Նա ևս հայերենը համարել է իրանական լեզու` գտնելով, որ այն ավելի հնատիպ է, քան հին պարսկերենը և զենդերենը։