Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե, (ֆր.՝ Frédéric Dubois de Montpéreux, մայիսի 28, 1798(1798-05-28)[1], Môtiers, Նևշատել, Պրուսիայի թագավորություն[1] - մայիսի 7, 1850(1850-05-07)[1], Peseux, Նևշատել, Շվեյցարիա), ֆրանսիական ծագմամբ շվեյցարացի հնագետ, ճանապարհորդ, ազգագրագետ և բնագետ։ Հայաստանում առավելապես ճանաչված է 1831-1834 թթ. ձեռնարկած ճանապարհորդությամբ դեպի Ղրիմ, Կովկաս և Արևելյան Հայաստան, որի արդյունքում գրեց վեց հատորից բաղկացած «Ճանապարհորդություն Կովկասի շուրջ՝ չերքեզների ու աբխազների մոտ, Կողքիսում, Վրաստանում, Հայաստանում և Ղրիմում» աշխատությունը՝ կից ատլասով, նկարներով, գծանկարներով ու սխեմաներով, որոնք կատարել էր ինքը՝ հեղինակը, իր հետազոտությունների ընթացքում։
Արագ փաստեր Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերեֆր.՝ Frédéric DuBois de Montperreux, Ծնվել է ...
Ֆրեդերիկ Դյուբուա դը Մոնպերե ֆր.՝ Frédéric DuBois de Montperreux | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1798(1798-05-28)[1] Môtiers, Նևշատել, Պրուսիայի թագավորություն[1] |
Մահացել է | մայիսի 7, 1850(1850-05-07)[1] (51 տարեկան) Peseux, Նևշատել, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն և Շվեյցարիա |
Մասնագիտություն | գրող, բնագետ, հնագետ և պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[2] |
Պարգևներ | |
Marie-Frédéric Dubois de Montpéreux Վիքիպահեստում |
Փակել