Ֆրիդրիխ Առնոլդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Առնոլդ (գերմ.՝ Friedrich Arnold, հունվարի 8, 1803(1803-01-08)[1][2], Edenkoben, Edenkoben, Südliche Weinstraße, Ռայնլանդ Պֆալց - հուլիսի 4, 1890(1890-07-04)[3], Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն), գերմանացի հայտնի բժիշկ, անատոմ և ֆիզիոլոգ, Հայդելբերգի համալսարանի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր և ղեկավար։ Հայդելբերգի համալսարանում բժշկություն էր դասավանդում նույն այն ժամանակ, երբ դասավանդում էր իր ավագ եղբայրը՝ Յոհան Վիլհեմ Առնոլդը (ծնվել է 1801 թվականին և մահացել է 1873 թվականին)։
Ֆրիդրիխ Առնոլդ գերմ.՝ Friedrich Arnold | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1803(1803-01-08)[1][2] |
Ծննդավայր | Edenkoben, Edenkoben, Südliche Weinstraße, Ռայնլանդ Պֆալց |
Մահացել է | հուլիսի 4, 1890(1890-07-04)[3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Հայդելբերգ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն |
Գերեզման | Բերգֆրայդհոֆ |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն |
Կրթություն | Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիոլոգ, անատոմ, համալսարանի դասախոս և բժիշկ |
Աշխատավայր | Թյուբինգենի համալսարան, Ֆրայբուրգի համալսարան, Հայդելբերգի համալսարան և Ցյուրիխի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | ռեկտոր |
Անդամություն | Լեոպոլդինա |
Երեխաներ | Julius Arnold?[4] |
Friedrich Arnold (anatomist) Վիքիպահեստում |
Անատոմիա է ուսումնասիրել Ֆրիդրիխ Թիդեմանի (1781-1861) և Վինսենթ Ֆումանի (1794-1837) ղեկավարությամբ։ Նա բժշկության ոլորտում դոկտորի կոչում է ստացել 1825 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Հայդելբերգի համալսարանում։ Մի քանի տարի անց դառնում է նույն համալսարանի դոցենտ։ 1835 թվականից աշխատել է տարբեր քաղաքների և երկրների մալսարաններում. աշխատել է Ցյուրիխում, Ֆրայբուրգում, Տիբինգենում։ 1852 թվականին նա վերադառնում է Հայդելբերգ՝ արդեն որպես լիարժեք պրոֆեսոր և Հայդելբերգի համալսարանի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ։ Թոշակի անցնելուց առաջ նա ստացել էր պատվավոր պրոֆեսորի կոչում։ Առնոլդի հեռանալուց հետո Հայդելբերգի համալսարանի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորի և ղեկավարի պաշտոնը ստանձնել է Կարլ Գեգենբաուրը (1826-1903)[5]։
Թափառող նյարդի ճյուղն անվանվել է Առնոլդի անունով՝ («Առնոլդի նյարդ»)։