Լեոպոլդինա
From Wikipedia, the free encyclopedia
«Լեոպոլդինա» (բնագետների «Լեոպոլդինա» գերմանական ակադեմիա, գերմ.՝ Deutsche Akademie der Naturforscher Leopoldina; Deutsche Akademie der Wissenschaften), բնագետների գերմանական հնագույն ընկերություն, որ դարձել է Գերմանիայի գիտությունների ազգային ակադեմիա։ Հիմնադրվել է 1652 թվականին Շվայնֆուրտում, բժիշկ Յոհան Լորենց Բաուշի կողմից (Johann Lorenz Bausch)՝ որպես Academia Naturae Curiosorum[1]: Գտնվում է ԳՖՀ-ի դաշնային նախագահի հովանու ներքո[2]։ Գրանցված է որպես ոչ առևտրային կազմակերպություն և ֆինանսավորվում է Գերմանիայի դաշնային կառավարության ու Սաքսոնիա-Անհալտ երկրամասի (որի տարածքում գտնվում է) կառավարության կողմից[2]։ Ունի 1500-ից ավելի անդամ աշխարհի 30 երկրներից և համարվում է Գերմանիայի ամենամեծ ակադեմիան[2]։
Լեոպոլդինա | |
---|---|
Տեսակ | գիտությունների ակադեմիա, գիտական ընկերություն և ազգային ակադեմիա |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | հունվարի 1, 1652 |
Գլխադասային գրասենյակ | Հալլե, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա |
Գլխավոր քարտուղար | Gerald H. Haug? |
Անվանված է | Լեոպոլդ I |
Հիմնադիր | Johann Lorenz Bausch?, Johann Michael Fehr?, Georg Balthasar Metzger? և Georg Balthasar Wohlfahrt? |
Կայք | leopoldina.org(գերմ.)(անգլ.) |
1878 թվականից ի վեր գործում է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի Հալլե քաղաքում[2]։ Նախկինում ակադեմիայի գտնվելու վայրը փոփոխվել է՝ կախված լինելով նրա նախագահի բնակության վայրից[2]։