Ֆրիդրիխ Վինդիշման
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Հենրիխ Հուգո Վինդիշման (գերմ.՝ Friedrich Heinrich Hugo Windischmann, դեկտեմբերի 13, 1811(1811-12-13), Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա - օգոստոսի 23, 1861(1861-08-23)[1]), գերմանացի նշանավոր արևելագետ (իրանագետ, հայագետ)։
Արագ փաստեր Ֆրիդրիխ Վինդիշման, Ծնվել է ...
Ֆրիդրիխ Վինդիշման | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1811(1811-12-13) Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա |
Մահացել է | օգոստոսի 23, 1861(1861-08-23)[1] (49 տարեկան) |
Քաղաքացիություն | Բավարիայի թագավորություն |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Մասնագիտություն | քահանա, Կանոնիկոս, համալսարանի դասախոս, աստվածաբան և արևելագետ |
Հաստատություն(ներ) | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Անդամակցություն | Բավարիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1] |
Փակել
Փիլիսոփա Կարլ Ժոզեֆ Վինդիշմանի որդին է։ Բոննում սովորել է փիլիսոփայություն, դասական լեզվաբանություն և սանսկրիտ, աստվածաբանություն՝ Բոննում և Մյունխենում, հայերեն՝ Վենետիկի Մխիթարյանների մոտ։ Մեծ ներդրում ունի հատկապես հնդիրանական հնագիտության բնագավառում, ճանաչված է որպես հայերենի համեմատական ուսումնասիրության հիմնադիր (Հ. Պետերմանի հետ միասին), 1842 թ. ընտրվել է Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ, եղել է եկեղեցական իրավունքի պրոֆեսոր (Մյունխեն)։