Բավարիա
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ պետություն Բավարիա (գերմ.՝ Bayern, Բայերն, լատին․՝ Bavaria), դաշնային երկրամաս Գերմանիայի հարավում ու հարավ-արևելքում, 70.500 կմ2։ տարածքով ամենամեծ երկրամասն է Գերմանիայում։ Այն կազմում է Արևելյան Ալպերի բարձր լեռների և մինչև Դանուբ ձգվող հարթ Ալպյան նախալեռների մի մասը հարավում։ Դանուբից հյուսիս Միթգելբիրգեի լեռները ինչպես նաև Բավարական անտառները կամ Ֆիխթելգեբիրգեի լեռները որոշում են տեղանքի պատկերը։ Մոտ 13 մլն բնակչությամբ երկրորդ ամենաշատ բնակիչ ունեցող երկրամասն է Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայից հետո։ Բաժանվում է 7 վարչական մարզերի՝ Վերին Ֆրանկոնիա, Միջին Ֆրանկոնիա, Ստոտին Ֆրանկոնիա, Վերին Պֆալց, Ստորին Բավարիա, Վերին Բավարիա, Շվաբիա։ Բավարիայի ամենամեծ քաղաքներն են միլինին բակիչ ունեցեղ մայրաքաղաք Մյունխենը, ապա կես միլիոն բնակիչ ունեցող Նյուրնբերգը և Աուգսբուրգը։ Մյուս մեծ քաղաքներն են Ռեգենսբուրգը, Ինգոլշտադը, Վյուրցբուրգը, Ֆյուրտը և Էռլանգենը։ Բնակչության հիմնական մասը կազմում են բավարցիները, ֆրանկները, շվաբներն ու սուդետյան գերմանացիները[2]։
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Մասն է | Հարավային Գերմանիա | ||||
Հիմն | Բավարիայի հիմն | ||||
Կարգավիճակ | Գերմանիայի նահանգ | ||||
Մտնում է | Գերմանիա | ||||
Վարչկենտրոն | Մյունխեն | ||||
Ամենաբարձր կետ | Ցուգշպիտցե | ||||
ԲԾՄ | 503 մետր[1] | ||||
Օրենսդրական մարմին | Բավարիայի Լանդթագ | ||||
Դատական մարմին | Bavarian Constitutional Court? | ||||
Պաշտոնական լեզուներ | Standard High German? և Bavarian? | ||||
Բնակչություն | ▲13 124 737 մարդ (դեկտեմբերի 31, 2019) | ||||
Տարածք | 70 551 կմ² | ||||
Հիմնադրված է | հունվարի 12, 1919 թ. | ||||
Սահմանակցում է | Բադեն-Վյուրթեմբերգ, Հեսսեն, Սաքսոնիա, Թուրինգիա, Զալցբուրգ, Ֆորալբերգ, Վերին Ավստրիա, Տիրոլ, Սանկտ Գալլեն, Կառլովի Վարիի երկրամաս, Պլզենի երկրամաս և Հարավչեխական երկրամաս | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հապավում | Bayern, Boarn, Bavaria, Baviera, Bavière, Beieren և Beieren | ||||
Նախորդ | Բավարիայի թագավորություն | ||||
ISO 3166-2 կոդ | DE-BY | ||||
Ինտերնետ-դոմեն | .bayern? | ||||
Անվանված է | Բավարներ | ||||
bayern.de(գերմ.) | |||||
Բավարիան պառլամենտական հանրապետություն է Բավարական լանդթագով, որպես օրենսդիր իշխանություն, և Բավարական պետական կառավարությամբ, որը գլխավորում է Բավարիայի վարչապետը որպես կառավարության ղեկավար՝ գործադիր մարմին։ Քաղաքականության հիմքն է Ազատ պետություն Բավարիայի սահմանադրությունը, որի համաձայն Բավարիան ժողովրդավարական, իրավական, մշակութային և սոցիալական երկիր է։ Ազատ ժողովրդավարական պետություն, ինչպես նաև Ազատ պետություն անվանումը, որպես հանրապետություն, կրում է Բավարիան 1918 թվականից՝ 1918 թվականի նոյեմբերի 8-ին հեղափոխական վարչապետ Քուրտ Այզների հռչակմամբ, և դրանով է կապված Բավարիայի թագավորության վերջը։ Ապացուցված է, որ Բավարական դքսությունը գոյություն է ունեցել արդի deutsch արտահայտության կիրառումից 500 տարի առաջ՝ 555 թվականին, որը Ֆրանկական թագավորության մի մասն է դարձել Մերովինգների օրոք։ Կարոլինգների օրոք ստեղծվեց առաջին անգամ Բաիրական թագավորությունը, որը կամ ղեկավարում էին միության մեջ թագավորները կամ փոխարքաները, կամ էլ նշանակվում էին կուսակալներ։ Կարլինգների իշխանության անկումից հետո բաիրական ինքնիշխանությունը հզորացավ՝ դառնալով երիտասարդ բավարական դքսություն։ 1180 թվականին, Վիթթլեսբախներիի իշխանության սկսվելուն հետևում է անցումը դեպի դքսություն։ Նրանք կառավարում են ավելի քան 700 տարի, մինչև 1918 թվականը։ Բաիերն եղել է Սրբազան Հռոմեական կայսրության քյուրֆուրստությունը, իսկ 1806 թվականից՝ կայստություն։ 1808 և 1818 թվականների սահմանադրությունների համաձայն Բավարիան դառնում է Սահմանադրական միապետություն։ Բավարիան կարողացավ 1814 թվականին Վիեննայի վեհաժողովին, որպես հաղթող ուժերից մեկը, գրաված տարածքների մեծ մասը իրեն պահել, այդ թվում Բավարիային անցան Վերին Ֆրանկոնիան, Միջին Ֆրանկոնիան և Ստորին Ֆրանկոնիան, Շվաբիայի մի մասը և Հռենոսի ձախ ափին ընկած նոր նվաճած Պֆալցը։ 1918 թվականին Նոյեմբերյան հեղափոխության ժամանակ կործանվեց Հաբսբուրգների միապետությունը։ Ամերիկական բանակի կողմից օկկուպացնելուց հետո Բավարիան դարձավ նոր հիմնված Դաշնային հանրապետության մի մասը։ Պֆալցը 1946 թվականին Բավարիայից առանձնացավ և այսօր Ռայնլանդ Պֆալցի մասն է կազմում։ Սկսեց Բավարիան տնտեսական վերելք ու զարգացում ապրել, ագրարային պետությունից դարձավ ժամանակակից ինդուստրիալ արդյունաբերական պետություն։ Բավարիան գրեթե ամբողջությամբ ընկած է հարավ-գերմանական բարբառային լեզվախմբում։ Ավանդաբար այն բաժանվում է երեք տարածաշրջանի՝ Ֆրանկոնիայի (այսօր՝ Վերին Ֆրանկոնիան, Միջին Ֆրանկոնիան և Ստորին Ֆրանկոնիան), Շվաբիայի և Հին Բավարիայի։