Արմինիայի ապստամբություն (850-855)
From Wikipedia, the free encyclopedia
Արմինիայի ապստամբություն, 850-855 թվականներին տեղի ունեցած ընդվզում Արմինիա կուսակալության տարածքում։ Այն գլխավորել են Բագրատունի իշխանական տոհմի ներկայացուցիչները։ Ռազմական ընդհարումները տեղի են ունեցել ամբողջ Հայկական լեռնաշխարհի տարածքում։
Արմինիայի ապստամբություն | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-արաբական պատերազմներ | |||||||||||
Աշոտ Բագրատունի՝ ապստամբության ղեկավարներից | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Հայեր վրացիներ ու աղվաններ |
Արաբական խալիֆայություն | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Հայոց իշխան Աշոտ Բագրատունի |
Յուսուֆ զորավար Բուղա զորավար |
8-րդ դարում տեղի ունեցած հակաարաբական ապստամբություններից այն տարբերվում էր առավել կազմակերպվածությամբ ու ձեռք բերած արդյունքներով։ Համազգային ելույթն ավարտվում է հայերի հաղթանակով, ինչի արդյունքում Հայաստանը ձեռք է բերում լիակատար ինքնավարություն, իսկ Արաբական խալիֆայության իշխանությունը դառնում է ձևական։ 855 թվականին Սմբատ Խոստովանողի մահից հետո իր որդին՝ ապստամբության հիմնական ղեկավար Աշոտ Բագրատունին, ճանաչվում է հայոց իշխան։ 862 թվականին նա հայտարարվում է նաև իշխանաց իշխան, իսկ 885 թվականին վերականգնում է հայոց թագավորությունը։