FreeType
From Wikipedia, the free encyclopedia
FreeType, տեքստերի կետանշային (bitmap) վերարտադրության համար ծրագրավորման գրադարան, առկա ելատեքստային և երկուական կոդավորված (binary) տարբերակներով՝ ունենալով տառատեսակների հետ առնչվող օժանդակ հնարավորություններ։ Որպես այդպիսին, այն հանդիսանում է տառատեսակների կետանշայնեցման ելատեքստային իրագործում։ Մի շարք տառատեսակների ձևաչափեր՝ ներառյալ TrueType֊ը, Type 1֊ը և OpenType֊ը, աջակցվում են գրադարանի կողմից[4]։ Ընթացիկ վարկածը նախագծված է այնպես, որ «լինի փոքր, արդյունավետ, խիստ կարգաբերելի և դյուրակիր՝ միևնույն ժամանակ ունակ լինելով տալ բարձր որակի արդյունք (գրանշանների պատկերներ)»[4]։
Արագ փաստեր Տեսակ, Նախագծումը՝ ...
Տեսակ | font rasterization?, ծրագրային գրադարան և ազատ ծրագրային ապահովում |
---|---|
Նախագծումը՝ | Դեյվիդ Թըրնր, Ռոբերտ Վիլհելմ, Վերներ Լեմբերգ[1][2] և FreeType֊ի կամավոր ներդնողներ |
Գրված է՝ | C[3] |
ՕՀ | բազմապլատֆորմ |
Լույս տեսավ՝ | 1996 |
Զարգացման կարգավիճակ | կայուն |
Արտոնագիր | GNU GPL և BSD արտոնագիր |
Սխալնելի հայտման էջ | gitlab.freedesktop.org/groups/freetype/-/issues |
Կայք | freetype.org(անգլ.) |
Ելակոդ | gitlab.freedesktop.org/freetype/freetype |
FreeType Վիքիպահեստում |
Փակել