PlayStation 5
From Wikipedia, the free encyclopedia
PlayStation 5, ճապոնական Sony Interactive Entertainment ընկերության կողմից մշակված խաղային համակարգ։
PlayStation 5 | |
---|---|
Նախագծող | Sony Interactive Entertainment |
Արտադրող | Սոնի |
Ընտանիք | PlayStation |
Տեսակ | տնային խաղահամակարգ |
Սերունդ | ninth generation of video game consoles?[1] |
Թողարկման ամսաթիվ | նոյեմբերի 12, 2020[2], նոյեմբերի 19, 2020[2] և դեկտեմբերի 11, 2020[3] |
Գինը՝ վաճառքի սկզբում | 499 $[2], 499 €[2], 449 £[2], 184 990 Ft[4], 46 999 ₽[5], 2299 RM[3], 15 980 NT$[6] և 3980 HK$[6] |
Վաճառված ապրանքների քանակ | 54 800 000[7] |
Օպերացիոն համակարգ | PlayStation 5 system software? |
Կենտրոնական պրոցեսոր | Zen 2?[8] |
Գրաֆիկական շարժիչ | RDNA 2?[8] |
Կշիռ | 4,5 կիլոգրամ[9] |
Վեբկայք | playstation.com/ps5 |
PlayStation 5-ը պատկանում է PlayStation խաղային համակարգերի ընտանիքին և PlayStation 4-ի հաճորդողն է։
Վաճառքը մեկնարկել է 2020 թվականի նոյմբերի 12-ին ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 19-ին այլ երկրերում[10]։
Մշակումը պաշտոնապես հաստատվել է 2018 թվականի հոկտմբերին[11], իսկ առաջին տեղեկությունները հայտնվեցին 2019 թվականի ապրիլին[12]։
PlayStation 5 անվանումը առաջին անգամ պաշտոնապես օգտագործվել 2019 թվականի հոկտենբերին[13], իսկ մինչ այդ այն անվանվում էր խաղային համակարգի հաջորդ սերունդի[12]։
Ի տարբերություն նախկին մոդելների, PlayStation 5-իում կոշտ սկավառակի փոխարեն օգտագործվում է կոշտ կրիչ (SSD)։ Նոր համակարգը թույլ է տալիս ավելի հզորացնել սարքը։ Ինչպես նաև SSD-ին կարող է օգտագործվել, որպես վիտուալ օպերատիվ հիշողություն, այսպիսով հնարավորություն է ստեղծվում ավելացնել օպերատիվ հիշողության՝ 16 ԳԲ նախնական ծավալը։
Սարքը օժտված է APU-ով, որը ապահովում է 4K կետայնություն և 120 Հց կադրերի թարմացում։
PlayStation 5-ի գլխավոր հակառակորդը համարվում է Xbox Series X խաղային համակարգը[14]։