Tor
From Wikipedia, the free encyclopedia
Tor (The Onion Router անվանման հապավումը)[34], ազատ և բաց ծրագրային ապահովում, երկրորդ սերնդի այսպես կոչված սոխային երթուղայնացման համար[35]։ Սա պրոքսի սերվերների համակարգ է, որի միջոցով կարելի է հաստատել գաղտնալսումներից պաշտպանված, անանուն ցանցային կապ։ Դիտվում է որպես վիրտուալ թունելների անանուն ցանց, որն ապահովում է կոդավորված տեսքով տվյալների փոխանցում[36]։
Տեսակ | Դեմոն (ծրագիր), ծրագրային գրադարան, utility software?, software package?, ազատ ծրագրային ապահովում և network? |
---|---|
Հեղինակ | The Tor Project, Inc[en][1][2] |
Նախագծումը՝ | Core Tor People[3] |
Գրված է՝ | C[4][5], Python և Rust[6] |
Ինտեսֆեյս | GTK+, Qt |
ՕՀ | Linux[К 1], Windows NT[14], Unix-подобные ОС[К 2], iOS[26], Android[27], Maemo[28], FirefoxOS[29][30], OS/2[31] |
Առկա է | բազմալեզու |
Լույս տեսավ՝ | սեպտեմբերի 20, 2002[32] |
Զարգացման կարգավիճակ | գործում է և շարունակում է զարգանալ |
Արտոնագիր | BSD վերափոխված արտոնագիր[33] |
Անվանված է | onion routing? |
Սխալնելի հայտման էջ | gitlab.torproject.org/tpo/core/tor/issues |
Կայք | torproject.org(անգլ.), 2gzyxa5ihm7nsggfxnu52rck2vv4rvmdlkiu3zzui5du4xyclen53wid.onion և torproject.org/el/ |
Ելակոդ | gitlab.torproject.org/tpo/core/tor/ |
Tor project Վիքիպահեստում |
Tor-ի միջոցով օգտատերերը համացանցում կարող են պահպանել իրենց գաղտնիությունը կայքեր այցելելիս, բլոգներ վարելիս, ակնթարթային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ գրելիս, ինչպես նաև այլ հավելվածներով աշխատելիս, որոնք կիրառում են Փոխանցման կառավարման հաղորդակարգ։
2011 թվականին Tor նախագիծն արժանացել է մրցանակի, որպես հասարակական օգտագործման ազատ և բաց ծրագրային ապահովում[37], իսկ 2012 թվականին՝ EFF Pioneer Award-ին[38]։