հայ արձակագիր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Աբիգ Համազասպի Ավագյան (սեպտեմբերի 14, 1919[1][2], Թեհրան, Իրան[1][2] - հունվարի 25, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949 թվականից։
Աբիգ Ավագյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1919[1][2] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[1][2] |
Վախճանվել է | հունվարի 25, 1983[2] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Մասնագիտություն | գրող |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Իրան և ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | ՀԳՄ |
Պարգևներ | |
Աբիգ Ավագյան Վիքիդարանում |
Ծնվել է Թեհրանում (Իրան)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։
1939 թվականին զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941 թվականը։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1957 թվականին ավարտել է ԽՍՀՄ գրողների միության առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1959-1983 թվականներին որպես խորհրդական աշխատել է Հայաստանի գրողների միությունում։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.