Աբուլ (լեռ)
From Wikipedia, the free encyclopedia
Աբուլ (վրաց.՝ აბული), լեռ (հանգած հրաբուխ) Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում, Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Հանդիսանում է ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում։ Կազմված է տրախիտաանդեզիտային ապարներից։ Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով[1]։
- Այս հոդվածը լեռան մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբուլ (այլ կիրառումներ)։
Արագ փաստեր Աբուլ, Տեսակ ...
Փակել
Ունի երկու գագաթ.
- Մեծ Աբուլ (վրաց.՝ დიდი აბული, Դիդի Աբուլի) - 3301 մ
- Փոքր Աբուլ (վրաց.՝ პატარა აბული, Պատարա Աբուլի) - 2799 մ