Ադիս Աբեբա
From Wikipedia, the free encyclopedia
Ադիս Աբեբա[2] (ամհարերեն՝ አዲስ አበባ — նոր ծաղիկ), Եթովպիայի մայրաքաղաքը և Աֆրիկյան միասնության կազմակերպության (ԱՄԿ) նստավայրը։ Գտնվում է երկրի կենտրոնական մասում, Եթովպական բարձրավանդակում՝ ավելի քան 2400 մետր բարձրության վրա։ Բնակչությունը՝ ▼3 041 002 մարդ (2012)։ Դեպի ծով ելք չունեցող խոշորագույն քաղաքներից մեկն է։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ադիս Աբեբա | |||
ամհարերեն՝ አዲስ አበባ | |||
| |||
Երկիր | Եթովպիա | ||
Ներքին բաժանում | Addis Ketema?, Akaky Kaliti?, Arada?, Bole Medhanealem?, Gullele?, Kirkos?, Kolfe Keranio?, Lideta?, Nifas Silk-Lafto? և Yeka? | ||
Քաղաքապետ | Կումա Դեմեկսա | ||
Հիմնադրված է | 1886 թ. | ||
Այլ անվանումներ | Ֆինֆին | ||
Տվյալ կարգավիճակում | 1887 թվականից | ||
Մակերես | 526,99 կմ² | ||
ԲԾՄ | 2355±1 մետր | ||
Խոսվող լեզուներ | Ամհարերեն | ||
Բնակչություն | ▼3 041 002 մարդ (2012) | ||
Խտություն | 5770,5 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+3 և EAT?[1] | ||
Հեռախոսային կոդ | 11 | ||
Պաշտոնական կայք | cityaddisababa.gov.et/am(ամհ.) | ||
| |||
Հիմնադրել է Մենելիք II կայսեր կողմից 1887 թվականին՝ իր կնոջ՝ Տիատու Բետուլի խնդրանքով։ Այդ տեղանքն է ընտրել նկատի ունենալով բարձր դիրքը, բուրավետ, առատ բուսականությունն ու առողջարար կլիման, որը շատ անհրաժեշտ էր հիվանդ կայսրուհու բուժման համար, այն անվանել է Addis Abeba «նոր ծաղիկ» (ամհարերեն՝ Addis «նոր», Abeba «ծաղիկ»)[3]։
Ադիս Աբեբային մայրցամաքում իր պատմական, քաղաքական և դիվանագիտական նշանակության շնորհիվ հաճախ անվանում են «Աֆրիկայի մայրաքաղաք» կամ «Աֆրիկայի Փարիզ»։ Քաղաքը բնակեցված է Եթովպիայի տարբեր շրջանների բնակիչների կողնից. ամհարներ, օրոմոներ, տիտրայիներ, սոմալիներ և շատ այլ։ Հարուստ է և քաղաքի կրոնական կազմը, այստեղ ապրում են միաֆիզիտներ, մուսուլմաններ, հրեաներ, ուղղափառ քրիստոնյաներ, բողոքականներ և ավանդական աֆրիկյան համոզմունքներ հետևորդներ։
Ադիս Աբեբան աշխարհի լեռնաբերձ մայրաքաղաքներից մեկն է։ Քաղաքի ամենացածր կետը, որը 2326 մետր է, գտնվում է քաղաքի հարավում, այնտեղ, որտեղ տեղակայված է Բոլե օդանավակայանը։ Ամենաբարձր կետը՝ Էնտոտո լեռը, որն ունի 3000 մետր բարձրություն, գտնվում է քաղաքի հյուսիսում