Աթոռ
From Wikipedia, the free encyclopedia
Աթոռ, կահույքի մաս, որն ունի թիկնակ և նստատեղ և նախատեսված է մեկ մարդու նստելու համար[1][2][3][4]։
Ենթակատեգորիա | Նստարան, Կահույք, հնագիտական առարկա, արտեֆակտ, furnishings | |
---|---|---|
Վայր | interior space | |
Նյութ | փայտանյութեր, Գործվածքներ, մետաղ, պլաստմասսա, particle board, փայտ, պողպատ | |
Ներկայացված է ստեղծագործության մեջ | Do Chairs Exist? | |
Բնութագրվում է | height, width, գույն, զանգված | |
Կազմված է | furniture leg |
Աթոռը տարբերվում է բազկաթոռից նրանով, որ չունի բազուկների համար նախատեսված թիկնակներ[2][5]։ Տարբերիչ մեկ այլ հանգամանք էլ դրանց հարմարավետությունն է[6], մինչդեռ աշխատանքային աթոռը գրեթե չի տարբերվում բազկաթոռից[7]։ Բազկաթոռը կարող է համարվել աթոռի տարատեսակ։ Աթոռը աթոռակից տարբերվում է թիկնակի առկայությամբ[8][9]։
Աթոռը կահույքի ամենատարածված տեսակներից է[10]։ Կան աթոռի շատ տեսակներ։ Հավանաբար աթոռը կահույքի այլ տեսակներից ամենից շատ է ենթարկվել նորաձևության ազդեցությանը[11]։
Թիկնակով աթոռը ամենայն հավանականությամբ հին եգիպտացիների գյուտն է. ամենահին նկարված և գտնված աթոռները թվագրվում են մ. թ. ա. երրորդ հազարամյակին։
Աթոռի հիմնական մասերն են նստատեղը, թիկնակը և ոտքերը։ Ավանդաբար աթոռն ունենում է 4 ոտքեր, որոնք կարող են լինել առանձին կամ մկրատաձև միացված (Х-աձև տեսք)։ Ոտքերի քանակը փոփոխությունների է ենթարկվում։ Այսպես` կան աթոռներ, որոնք ոտքեր չունեն (գրասենյակային աթոռներ)։ Թիկնակը կարող է լինել հետևի ոտքերի շարունակությունը կամ առանձին տարր` ամբողջական կամ հավաքովի։ Աթոռները կարող են լինել կոշտ կամ փափուկ, ըստ պատրաստման նյութի` փայտե, հյուսկեն (պատրաստվում է շիվերից), մետաղական, պլաստիկե և տարբեր համակցություններով։