Ալբերտ Ազարյան
հայ սպորտային մարմնամարզիկ / From Wikipedia, the free encyclopedia
Ալբերտ Վաղարշակի Ազարյան (փետրվարի 11, 1929, Կիրովաբադ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 5, 2023, Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)։ Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն՝ օղակների վրա նրա կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես անվանակոչվել է «Ազարյանական խաչ»։ ՀՀ Օլիմպիական կոմիտեի պատվավոր նախագահն էր և ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի նախագահը։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազարյան (ազգանուն) ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Ալբերտ Ազարյան, Անձնական տեղեկություն ...
Ալբերտ Ազարյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ազգություն՝ | հայ |
Մասնագիտացում՝ | սպորտային մարմնամարզիկ |
Երկիր՝ | ԽՍՀՄ և Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 11, 1929(1929-02-11)[1][2][3] |
Ծննդավայր՝ | Ղարաքիլիսա, ԽՍՀՄ[3] |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 5, 2023(2023-09-05)[4] (94 տարեկան) |
Մահվան վայր՝ | Երևան, Հայաստան |
Ակումբ՝ | Սպարտակ (Երևան) |
175 սմ | |
Քաշ՝ | 53 կգ |
Պարգևներ |
Փակել