Ալեն Դելոն
From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոն (ֆր.՝ Alain Fabien Maurice Marcel Delon, նոյեմբերի 8, 1935(1935-11-08)[1][2][3][…], Սո, Սենա, Ֆրանսիա[4][5]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ։ Կինոաստղ և 1960-1980-ականների սեքս խորհրդանիշ։
Ալեն Դելոն ֆր.՝ Alain Delon | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1935(1935-11-08)[1][2][3][…] (88 տարեկան) |
Ծննդավայր | Սո, Սենա, Ֆրանսիա[4][5] |
Կրթություն | Ժանին Մանուելի դպրոց |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[6] և Շվեյցարիա |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, ռազմական գործիչ, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և պրոդյուսեր |
Ժանրեր | դրամա, դետեկտիվ և թրիլեր |
Ընտրանի | Purple Noon?, Rocco and His Brothers?, The Leopard?, Le Samouraï?, Borsalino?, La Piscine? և Monsieur Klein? |
Ամուսին(ներ) | Նատալի Դելոն |
Համատեղ ապրող(ներ) | Ռոմի Շնայդեր, Նատալի Դելոն, Միրեյ Դարկ, Անն Փարիյո և Ռոզալի վան Բրեմեն |
Երեխա(ներ) | Էնտոնի Դելոն, Անուշկա Դելոն և Ալեն-Ֆաբիեն Դելոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Արդեն 23 տարեկան հասակում Դելոնը հասել էր մեծ փառքի և հաճախ համեմատվում էր ժամանակաշրջանի լավագույն դերասանների հետ՝ երբեմն կոչվելով «Բրիջիդ Բարդոյի տղամարդ տեսակ»։
Առավել հանրաճանաչություն է ձեռք բերել «Պայծառ արևի վրա» (1960), «Ռոկկոն և իր եղբայրները» (1961), «Ընձառյուծ» (1963, ներկայացվել է «Ոսկե գլոբուսի» «տղամարդկանց շրջանում ամենախոստումնալից նորեկ» անվանակարգում[9][10])։ Արժանացել է «Սեզար» մրցանակի «Մեր պատմությունը» ֆիլմում (1984) տղամարդու լավագույն դերակատարման համար։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի սպա[11]։
Դերասանը մեծ հաջողություն ուներ խորհրդային կանանց շրջանում. նրա անունը զանգվածային գիտակցության մեջ դարձել էր հասարակ անուն[12]։