Ալեն Շաբա
From Wikipedia, the free encyclopedia
Ալեն Շաբա (ֆր.՝ Alain Chabat. ֆրանսերեն արտասանութամբ՝ [alɛ̃ ʃaba(t)]. նոյեմբերի 24, 1958(1958-11-24)[1][2], Օրան, Ալժիր[3]), ֆրանսիացի դերասան, կատակերգու, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար։ Սկզբում ճանաչում է ձեռք բերել Les Nuls կատակերգական խմբում իր աշխատանքով, այդ թվում՝ որպես La Cité de la peur (1994) ֆիլմի համահեղինակ և գլխավոր դերակատար։ Այդ ժամանակից ի վեր նա դարձել է աչքի ընկած կինոռեժիսոր, ով միաժամանակ հանդես է գալիս նաև որպես սցենարիստ և դերասան։ Ընդ որում՝ Ալեն Շաբան հեղինակել է կուլտային կատակերգական ֆիլմեր, որոնց թվում են են «Աստերիքս և Օբելիքս. առաքելությունը Կլեոպատրա», «RRRrrrr!!!», Հուբա! Marsupilami-ի և Santa & Cie-ի հետքերով կինոնկարները։
Ալեն Շաբա ֆր.՝ Alain Chabat | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1958(1958-11-24)[1][2] (65 տարեկան) |
Ծննդավայր | Օրան, Ալժիր[3] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, հնչյունավորող, ռադիոհաղորդավար, կինոդերասան, հեռուստահաղորդավար և հեռուստատեսային դերասան |
Ընտրանի | Աստերիքսն ու Օբելիքսը. Առաքելությունը Կլեոպատրա, Les Nuls L'émission? և Didier? |
Անդամություն | Les Nuls? |
Նա նաև նկարահանվել է French Twist, The Taste of Others, The Science of Sleep, Happily Ever After և Kaamelott հեռուստասերիալներում[4]։ Բացի այդ, հնչյունավորել է գլխավոր կերպարը Shrek-2 ֆրանշիզայի ֆրանսիական կրկնօրինակում։