Ալեքսանդր Մատինյան
From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան(ց) (1843, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1909(1909-08-25), Փարիզ), հայազգի պետական, քաղաքական և հասարակական գործիչ, բարերար, Թիֆլիսի քաղաքագլուխ[1][2]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մատինյան (այլ կիրառումներ)
Ալեքսանդր Ստեփանյան Մատինյան(ց) | ||
| ||
---|---|---|
Մարտի 11 1879 - հունվարի 23 1883 Հունվարի 23 1883 - հունվարի 4 1887 Հունվարի 4 1887 - հունվարի 13 1891 Հունվարի 13 1891 - մարտի 1 1891 | ||
Նախորդող | Անտոն Սողոմոնյան Ղորղանյան | |
Հաջորդող | Նիկողայոս Արղության - Երկայնաբազուկ | |
Կրթություն՝ | Թիֆլիսի 1-ին գիմնազիա Մոսկվայի իրավաբանական համալսարան | |
Մասնագիտություն՝ | իրավագիտություն | |
Գործունեություն՝ | Պետական Քաղաքական Հասարակական Բարեգործական Տնտեսական | |
Ծննդյան օր | 1843 | |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | օգոստոսի 25, 1909(1909-08-25) | |
Վախճանի վայր | Փարիզ | |
Հայր | Ստեփան Մատինյան(ց) | |
Զավակներ | չի ունեցել | |
Պարգևներ | ||
Ալեքսանդր Մատինյանի պատանեկության տարիներից քիչ տեղեկություններ են հայտնի։ Ծնվել է թիֆլիսեցի Ստեփանի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի առաջին գիմնազիայում։ Այն ավարտելուց հետո՝ 1862 թվականին, ընդունվել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ 1866 թվականին համալսարանն ավարտելուց հետո ևս մեկ տարի Մոսկվայի շրջանային դատախազի մոտ անցել է գործնական փորձաշրջան։ 1867 թվականի վերջին գործուղվել է Քութայիսի նահանգ՝ Քութայիսի և Շորապանի գավառային գործերը կարգավորելու առաջադրանքով[1]։
1868 թվականին ներդրված դատական բարեփոխումից հետո Մատինյանը նշանակվել է Թիֆլիսի երկրորդ քաղաքամասի հաշտարար դատավորի օգնական, որտեղ երկու տարի աշխատել է որպես դատաքննիչ[1][3]։