Ակամաս (Թեսևսի որդին)
From Wikipedia, the free encyclopedia
Ակամաս (հին հունարեն՝ Ἀκάμας, Ἀκάμαντος - «անխոնջ»), հին հունական դիցաբանությունում[1] Տրոյական պատերազմի աթենական հերոս, Թեսևսի և Փեդրայի որդին[2], ատտիկյան Ակամանտյանների ֆիլայի էպոնիմոսը[3]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակամաս (այլ կիրառումներ)
Ակամաս | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | Հունական դիցաբանություն |
Սեռ | արական |
Հայր | Թեսևս |
Մայր | Փեդրա |
Քույր/Եղբայր | Դեմոփոն |
Կողակից | Լաոդիկա և Phyllis? |
Զավակներ | Munitus? |
Acamas and Demophon Վիքիպահեստում |
Հետհոմերոսյան զրույցների համաձայն, երբ Ակամասը Դիոմեդեսի հետ ուղարկվեց Տրոյա, Հեղինեի վերադարձը հաջողեցնելու համար, սիրահարվեց Պրիամոսի դուստր Լաոդիկեին և ծնվեց նրանց որդին՝ Մունիքոսը[4]։ Դեսպանների պահանջը մերժվեց և սկսվեց Տրոյական պատերազմը, որին մասնակցեց նաև Ակամասն իր խորթ եղբոր՝ Դեմոփոնի հետ։ Ակամասը, այլ հերոսների թվում, գտնվում էր փայտե ձիու մեջ[5], որի օգնությամբ հույները տիրացան Տրոյային։ Քաղաքի գրավման ժամանակ Ակամասն ազատեց իր տատին՝ Թեսևսի մորը՝ Էթրային։
Մյուս հույն հերոսների նման, Ակամասը ևս երկար թափառել է, նախքան հայրենիք վերադառնալը։ Իր թափառումների ընթացքում Ակամասը եղել է Թրակիայում և հիմնել է գաղութ Կիպրոսում[6]։ Տուն վերադառնալով՝ Ակամասը տիրակալել է Աթենքում Դեմոփոնի հետ համատեղ։
Երբեմն Ակամասը հիշատակվում է որպես թրակիացիների առաջնորդ, որը եկել էր տրոյացիներին օգնության և կամ էլ Անտենորի և Թեանոյի որդին, Տրոյական հերոս[7]։