Ամառային օլիմպիական խաղեր 2024
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային Օլիմպիական խաղեր 2024 (անգլ.՝ 2024 Summer Olympics, ֆր.՝ Jeux olympiques d'été de 2024, պաշտոնական անվանում՝ XXXIII Ամառային Օլիմպիական խաղեր), 33-րդը Ամառային օլիմպիական խաղերը, որոնք նախատեսված է անցկացնել 2024 թվականի կեսերին։ Դիմումների պաշտոնական ընդունումն սկսվել է 2015 թվականի հունվարի 15-ին և ավարտվել է 2017 թվականի սեպտեմբերի 13-ին։ ՄՕԿ-ն իր 131-րդ նստաշրջանի ժամանակ Լիմայում պաշտոնապես հայտարարել է Օլիմպիական խաղերի մայրաքաղաքը՝ Փարիզը[2].
Ամառային օլիմպիական խաղեր 2024 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Փարիզ Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Բացում | հուլիսի 26, 2024[1] |
Փակում | օգոստոսի 11, 2024[1] |
Հիմնական իրադարձություններ | 2024 Summer Olympics opening ceremony? |
Մարզադաշտ | Փարիզ |
Կազմակերպիչ | Paris Organising Committee of the Olympic and Paralympic Games 2024? |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2020 |
Հաջորդ | Ամառային օլիմպիական խաղեր 2028 |
Կայք | paris2024.org(ֆր.)(անգլ.) և olympics.com/en/olympic-games/paris-2024(անգլ.) |
2024 Summer Olympics Վիքիպահեստում |
2017 թվականի հուլիսի 31-ին Լոս Անջելեսի իշխանությունները և ՄՕԿ ղեկավարությունը հասել են համաձայնության 2028 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը քաղաքում անցկացնելու վերաբերյալ։ Ավելի վաղ Լոս Անջելեսը, ինչպես և Փարիզը, հավակնում էր դառնալ 2024 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Ձեռք բերված համաձայնությունը նշանակում է, որ Օլիմպիական խաղերը 2024 թվականին կանցկացվեն Փարիզում[3].
Խաղերի կարգախոսը՝ Venez partager։