Այաչչո
From Wikipedia, the free encyclopedia
Այաչչո (ֆր.՝ Ajaccio [aʒaksjo] Աժաքսյո; ֆրանսերեն: ( լսել), կորսիկերեն՝ Aiacciu , իտալ.՝ Aiaccio կամ Ajaccio [aˈjattʃo], լատին․՝ Adiacium), քաղաք Կորսիկա կղզու արևմտյան ափին, Հարավային Կորսիկա դեպարտամենտի (Ֆրանսիա) վարչական կենտրոնը։ Կղզու խոշորագույն բնակավայրն է. 2019 թվականի հունվարի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 71.361)։ Նավահանգիստ է և և երկաթուղային կայարան։ Զարգացած են ձկնորսությունը, նավաշինությունը, մարջանի հանույթը։ Քաղաքամերձ շրջանում զբաղվում են ցիտրուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ։ Հայտնի առողջարան է և զբոսաշրջության կենտրոն։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Այաչչո | |||||
իտալ.՝ Ajaccio | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Մակերես | 82,03 կմ² | ||||
ԲԾՄ | 38 մետր | ||||
Բնակչություն | ▲73 822 մարդ (հունվարի 1, 2021)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 495 | ||||
Փոստային դասիչ | 20000[2], 20167[2] և 20090[2] | ||||
Պաշտոնական կայք | ajaccio.fr(ֆր.) | ||||
| |||||
Համայնքի բնակիչները հայտնի են Ajacciens կամ Ajacciennes մականունով[3]։ Նրանցից ամենահռչակվածը Նապոլեոն Բոնապարտն է, ով ծնվել է այս քաղաքում 1769 թվականին, և ում հայրական տունը՝ Maison Bonaparte-ը, ներկայումս թանգարան է։ Նրա անունն է կրում Այաչչոյի միջազգային օդանավակայանը (Ajaccio Napoleon Bonaparte Airport)[4]:
Համբավավոր Բոնապարտներից բացի, Այաչչոյում են ծնվել 20-րդ դարի նշանավոր պարֆյումերներից մեկը՝ Ֆրանսուա Կոտին (1874—1934), 20-րդ դարի ֆրանսիացի անվանի դերասանուհի և գեղեցկության առաջին մրցույթներից մեկի հաղթող Պոլին Պոն (1904—1979), կարդինալ Ժոզեֆ Ֆեշը (1763—1839), երգչուհի Ալիզեն (ծնվ. 1984), դերասան և երգիչ Տինո Ռոսսին (1907—1983), որի՝ 1946 թվականին ձայնագրած Petit Papa Noël երգը շարունակում է մնալ ամենաշատ վաճառված ձայնագրությունը Ֆրանսիայի երաժշտության պատմության մեջ (վաճառվել է ավելի քան 30 միլիոն օրինակ)։