Անանկե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Անանկե (հուն․՝ Ἀνάγκη), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է 1951 թվականին ամերիկացի աստղագետ Սեթ Նիկոլսոնի կողմից Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում[4]։ Իր անվանումը ստացել է հունական դիցաբանության կերպար, Զևսի սիրուհի Անանկեի անունով, ով հանդիսանում է մոյրաների մայրը։ Արբանյակը իր անունը ստացել է միայն 1975 թվականին[5][6], մինչ այդ, այն պարզապես անվանվում էր Յուպիտեր XII: 1955-ից 1975 թվականները ընկած ժամանակահատվածում այն երբեմն անվանում էին «Ադրաստեա»[7] (Ադրաստեա (արբանյակ)|Ադրաստեա]] անունով այժմ անվանվում է Յուպիտերի մեկ այլ արբանյակ)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անանկե (այլ կիրառումներ)
Անանկե (Յուպիտեր XII) Ananke | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 28 սեպտեմբեր 1951 թ. (Սեթ Նիկոլսոնի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 18,9[1] |
Հեռավորությունը Յուպիտեր | 21 276 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 12 567 000 կմ |
Ապոհելին | 29 063 500 կմ |
Մեծ կիսաառանցք | 21 276 000 կմ |
Էքսցենտրիսիտետ | 0,24[2] |
Սիդերիկ պարբերություն | 610,5 օր (1,68 երկրային տարի)[2] |
Ուղեծրային արագություն | 2,367 կմ/վ |
Թեքվածություն | 148,89° (խավարածրի հարթության նկատմամբ) 149,9° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 14 կմ[3] |
Մակերևույթի մակերես | ~2 500 կմ2 |
Ծավալ | ~11 500 կմ3 |
Զանգված | 4,0×1016 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Հասարակածային մակերևութային ձգողություն | 0,010 մ/վ2 (0,001 g) |
2-րդ տիեզերական արագություն | ~0,017 կմ/վ |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն)[3] |
Մթնոլորտային տվյալներ |
Անանկեի անունով է անվանվել Յուպիտերի արբանյակների Անանկեի խումբը, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 19,3 - 22,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 150° է[3]։