Անկումը
From Wikipedia, the free encyclopedia
Անկումը (ֆր.՝ La Chute)՝ ֆրանսիացի գրող Ալբեր Կամյուի փիլիսոփայական վիպակն է[1], որն առաջին անգամ տպագրվել է 1956 թվականին։ Վիպակը հանդիսանում է Կամյուի վերջին ավարտուն գիրքը։ Այն հեղինակի ստեղծագործություններում առանձնահատուկ նշանակություն ունի՝ վիպակը նշանավոր գրողի ողջ գրական-տեսական ժառանգության յուրօրինակ համառոտագրությունն է, ուր, ասես ոսպնյակում, ի մի են բերված ստեղծագործական գրեթե բոլոր մոտիվները։ Իր հերոսի ինքնախոստովանությամբ՝ Կամյուն տվել է ժամանակակից մարդու ներաշխարհի ամբողջական և ուրույն մի համայնապատկեր, որը, կարելի է ասել, բնութագրական է դարաշրջանի իմաստով։ Վիպակի հիմնախնդիրը համատարած անկման պատմությունը կերտելն է, որում բացահայտված են ստի, կեղծիքի, փարիսեցիության, աբսուրդի (իր բոլոր դրսևորումներով), մարդկային հարաբերությունների ենթագիտակցական այլասերման, օտարման, խորթացման հոգևոր, հոգեբանական, սոցիալական և բարոյական հիմքերը։
Անկումը La Chute | |
---|---|
Հեղինակ | Ալբեր Կամյու |
Տեսակ | գիրք |
Ժանր | փիլիսոփայական վեպ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Նկարագրում է | Ամստերդամ և Փարիզ |
Էջեր | 79 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Գալլիմար |
Հրատարակման տարեթիվ | 1956 |
Հրատարակում հայերեն | 1991 |
Թարգմանիչ | Գր. Քեշիշյան |
ԳՄՍՀ | 0-394-70223-9 |
OCLC | 10362653 |
Վիքիքաղվածք | Անկումը |