Անսովոր ճանապարհորդություններ
From Wikipedia, the free encyclopedia
Անսովոր ճանապարհորդություններ (ֆր.՝ Voyages extraordinaires), Ժյուլ Վեռնի արկածային ստեղծագործություների շարքի անվանումը՝ տրված ֆրանսիացի հրատարակիչ Պիեռ-Ժյուլ Էտցելի կողմից (ֆր.՝ Pierre-Jules Hetzel)։ Շարքում ընդգրկված են 68 վեպեր ու պատմվածքներ, այսինքն՝ Ժյուլ Վեռնի ստեղծագործությունների մեծ մասը։ Շարքը հրատարակվել է 1863-1905 թվականներին[1], 1905–1919 թվականներին Միշել Վեռնի կողմից ավելացվել են որոշ վեպեր։
Ըստ հեղինակի տված հարցազրույցի, այս Արտասովոր ճանապարհորդություններ շարքի գրքերը միմյանց հետ կապված են նրանով, որ նրանց գործողությունները ընդգրկում են աշխարհի տարբեր երկրներ։ Ժյուլ Վեռնն իր վեպերում խուսափել է մի երկրում երկու անգամ լինելուց։
Կյանքի վերջին տարիներին Ժյուլ Վեռնը դեր փորձում էր իրագործել իր մտահղացումը՝ այն է, գրել 100-րդ հոբելյանական վեպը (շարքի որոշ ստեղծագործություններ համարվում են 2-3 վեպ), որը կամփոփեր ողջ շարքը։ Ավաղ դա հեղինակին չի հաջողվում, իսկ կիսատ մնացած գրքերը խմբագրում, որոշ մասով էլ լրացնում և տպագրության է տալիս հեղինակի որդին՝ Միշել Վեռնը[2]։