Ավստրիայի ֆեդերալ շրջաններ
Ավստրիայի հիմնական բաժանումները / From Wikipedia, the free encyclopedia
Ավստրիայի ֆեդերալ շրջաններ, Ավստրիայի վերին սահմանի տարածքային–վարչական միավորի անվանումը։
Յուրաքանչյուր ֆեդերալ հող ունի սեփական ընտրական օրենսդիր մարմինը՝ լանդտագը (գերմ.՝ Landtag), կառավարությունը (գերմ.՝ Landesregierung)՝ կազմված տեղական նահանգապետից (գերմ.՝ Landeshauptmann) և տեղական խորհրդից (գերմ.՝ Landesrat): Ընտրությունները կայանում են հինգ տարին մեկ անգամ (Վերին Ավստրիայում՝ վեց տարին մեկ անգամ)։ Տեղական նահանգապետը և խորհուրդը ընտրվում են լանդտագի կողմից։
Ֆեդերալ շրջաները բաժանվում են 80 քաղաքական շրջանների և ընդլայնված կարգավիճակ ունեցող 15 կանոնադրական քաղաքներից, որոնք կազմավորում են շրջանները իրենց սեփական իրավունքներով։
Ավստրիայի շրջանների հետևյալ դասակարգված ցուցակը մեջբերում է պաշտոնական վիճակագրական Ավստրիայի բնակչությունը 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ:[1]