Արարատյան դաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Արարատյան դաշտ, Այրարատ, Այրարատյան դաշտ, Արարատ, Արաքսենուս կաշպուս, Արաքսի հովիտ, Դաշտն Այարատյան, Դաշտն Արայի, Երասխի հովիտ, Մերձարաքսյան դաշտ, Տափերական դաշտ, Արարատյան գոգավորության տափարակ հատակ է՝ լցված լճագետային, հեղեղաբերուկ նստվածքներով և լավաներով։ Ձգված է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ Արաքս գետի հոսանքի երկայնքով, ունի եռանկյունու ձև։ Հայկական լեռնաշխարհի ընդարձակ հարթավայրերից մեկը՝ Միջին Արաքսյան գոգավորության ցածրադիր մասը (բարձրությունը՝ 800-1000 մ)։ Հայաստանին պատկանում է ձախափյա մասը[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արարատ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արարատյան դաշտ, Տեսակ ...
Արարատյան դաշտ | |
---|---|
Տեսակ | հարթավայր |
Երկիր | Հայաստան |
Երկարություն | 90 կմ |
ԲԾՄ | 800 մետր և 1000 մետր |
Աշխարհագրական տեղադրություն | Հայկական լեռնաշխարհ |
Փակել