From Wikipedia, the free encyclopedia
Արբանյակային կատալոգի համարը (անգլ.՝ Satellite Catalog Number, SCN, նախկինում կոչվում էր ՆՈՐԱԴ-ի համար (Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանություն, անգլ.՝ North American Aerospace Defense, NORAD) կամ USSPACECOM օբյեկտի համար) հաջորդական իննանիշ թիվ, որը նշանակվում է Միացյալ Նահանգների տիեզերական հրամանատարության կողմից (USSPACECOM) արձակման արդյունքում Երկրի ուղեծրում գտնվող կամ այնտեղ հայտնաբերված բոլոր արհեստական օբյեկտներին, ներառյալ նրանց, որոնք արդեն դուրս են եկել Երկրի ուղեծրից[1]։ Առաջին կատալոգավորված օբյեկտը՝ կատալոգի համար 1-ը հանդիսանում է Սպուտնիկ-1-ի կրող հրթիռը, իսկ Սպուտնիկ-1 արբանյակի համարն է 2[2]։
Օբյեկտները, որոնք կարճ ժամանակով են գտնվել ուղեծրում կամ ուղեծիր դուրս չեն եկել չեն հաշվառվում[3]։ Կատալոգում գրանցված օբյեկտի նվազագույն չափը 10 սանտիմետր տրամագիծ է[4]։ 2023 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ կատալոգը ներառում էր 58010 օբյեկտներ, այդ թվում՝ 16645 արբանյակներ, որոնք ուղեծիր էին արձակվել 1957 թվականից ի վեր, որոնցից 8936-ը դեռ ակտիվ էին[5]։ Օբյեկտներից 25717-ին իրականացվում է անընդհատ հետևում, իսկ 2055-ը կորած են[6]։ Բացի այդ, USSPACECOM-ը նաև հետևում էր 16600 վերլուծական օբյեկտների[7]։ Վերլուծական օբյեկտները փոփոխականորեն հետևվում են և նրանց կազմը անընդհատ թարմացվում է, ուստի դրանց կատալոգի համարները և կազմությունը չեն հրապարակվում։ 2023 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ ԵՏԳ-ի գնահատմամբ, գոյություն ունեն շուրջ 36,500 կտոր պտտվող բեկորներ, որոնք բավականաչափ մեծ են USSPACECOM-ի կողմից հետևելու համար[8]։
Հիմնական հաշվառված օբյեկտներին վերագրվում է 1-ից մինչև 69999[9] կամ 99999-ից բարձր համարներ։
ԱՄՆ Տիեզերական հրամանատարությունը հրապարակում է կատալոգը space-track.org կայքում[10]։
Սկզբում կատալոգը վարում էր ՆՈՐԱԴ-ը։ 1985 թվականից սկսած USSPACECOM-ին հանձնարարվել էր հայտնաբերել, հետևել, բացահայտել և պահպանել Երկրի ուղեծրի բոլոր մարդու կողմից ստեղծված օբյեկտների կատալոգը[11]։ 2002 թվականին USSPACECOM-ը կազմալուծվեց և միացվեց Միացյալ Նահանգների ռազմավարական հրամանատարությանը (USSTRATCOM): Հետագայում, USSPACECOM-ը վերականգնվել է 2019 թվականին[12]։
Մինչև 2020 թվականը կատալոգի համարը սահմանափակվում էր հինգ նիշով։ 2020 թվականին Space-Track-ը սկսեց տվյալների տրամադրումը CCSDS OMM (Orbit Mean-Elements Message) ձևաչափով, ինչը կատալոգի առավելագույն հնարավոր թիվը հասցրեց 999,999,999-ի[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.