Արիստիպպուս Կյուրենացի
From Wikipedia, the free encyclopedia
Արիստիպպուս Կյուրենացին (/ˌærəˈstɪpəs/; հին հունարեն՝ Ἀρίστιππος ὁ Κυρηναῖος) մոտ մ. թ. ա. 435[1], Կիրենա, Լիբիա[2][3] - մ. թ. ա. 355 կամ մ. թ. ա. 366, Կիրենա, Լիբիա եղել է հեդոնիստ հույն փիլիսոփա[4][5] և Կյուրենյան փիլիսոփայության դպրոցի հիմնադիրը[6]։ Նա եղել է Սոկրատեսի աշակերտը, բայց ընդունելով փիլիսոփայական այլ հեռանկարներ սովորեցնում էր, որ կյանքի նպատակը հաճույքներ փնտրելն է ՝ հարմարեցնելով հանգամանքներն ինքն իրեն և վերահսկողություն պահպանելով և՛ դժբախտությունների, և՛ բարգավաճման վրա։ Նա կարծում էր, որ հաճույքը միայն բարիք է բերում, որը կոչվում է էթիկական հեդոնիզմ[4][7]։ Սոկրատեսի և իր միջև գաղափարախոսական և փիլիսոփայական տարբերությունների պատճառով Արիստիպպուսը բախվեց Սոկրատեսի և նրա բազմաթիվ ընկերների արձագանքին։ Իր հեդոնիստական համոզմունքներից Արիստիպպուսի ամենահայտնի արտահայտությունն էր «Ես տիրապետում եմ, ես տիրապետված չեմ»[8]։ Չնայած երկու որդի ունենալուն՝ Արիստիպպուսը ճանաչեց իր դստերը՝ Արետեին որպես իր ստեղծագործության «մտավոր ժառանգորդ», Արետեի և նրա որդու՝ Արիստիպպուս կրտսերի՝ Արիստիպպուսի թոռան կողմից իր աշխատանքի և Կյուրենյան փիլիսոփայության դպրոցի համակարգվածության արդյունքում, իր կյանքի վերջին տարիներին և մահից հետո[4][9]։
Արիստիպպուս Կյուրենացի հուն․՝ Ἀρίστιππος | |
---|---|
Ծնվել է | մոտ մ. թ. ա. 435[1] Կիրենա, Լիբիա[2][3] |
Մահացել է | մ. թ. ա. 355 կամ մ. թ. ա. 366 Կիրենա, Լիբիա |
Ուղղություն | Cyrenaics? |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն |
Ազդվել է | Սոկրատես |
Երեխա(ներ) | Arete of Cyrene? |
Ուսուցիչ | Սոկրատես |
Աշակերտներ | Arete of Cyrene? և Antipater of Cyrene? |
Ներշնչվել է
| |
Aristippus Վիքիպահեստում |
Նշումներ կան, որ Արիստիպպուսին շփոթել են իր թոռան՝ Արիստիպպուս Կրտսերի հետ[10]։