From Wikipedia, the free encyclopedia
Արտավազդ (հուն․՝ Ἀρταβάζης, Արտաբազես. - 542, Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա), հայկական ծագումով բյուզանդացի զորավար, որը գործել է Հուստինիանոս կայսեր օրոք (մ. թ. 527–565): Նրա մասին պատմող հիմնական սկզբնաղբյուրը Պրոկոպիոսի աշխատությունն է[1][2]։
Արտավազդ | |
---|---|
Մահվան վայր | Ֆաենցա, Ռավեննա, Էմիլիա Ռոմանիա |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն և Սասանյան Պարսկաստան |
Զորատեսակ | Բյուզանդական կայսրության բանակ և Sasanian military? |
Մարտեր/ պատերազմներ | Գոթական պատերազմ և Lazic War? |
Արտաբազես անձնանունը հայոց Արտավազդի հելլենացված ձևն է։ Այն առաջացել է ավեստական Ašavazdah- ից, որը նշանակում է «արդարություն քարոզող», [3] կամ հին իրանական Ṛtavazdā-ից[4] Անունը հիշատակվում է նաև Artabasdes (Αρταβάσδης), Artauasdes (Αρταουάσδης), Artabazos (Αρτάβαζος) և Artabasdos (Ἀρτάβασδος) ձևերով՝ հունարենում, Artabazo ( Artabazus ), Artavasdes և Artavazdes ձևերով՝ լատիներենում և Artabatus (رتاباتوس)՝ արաբերենում։ [5] [6]
Արտավազդը պարսկահայ էր։ Սկզբում եղել է կրտսեր հրամանատար սասանյան այրուձիում։ Ծառայել է Սասանյան և Բյուզանդական կայսրությունների սահմանին ընկած Սիսաուրանոն բերդի կայազորում։ Բելիսարիոնը գրավել է բերդը, և Արտավազդը 800 այլ հեծյալների հետ ուղարկվել է Իտալիա՝ բյուզանդացիների կողմից կռվելու օստգոթերի դեմ։ 542 թվականի գարնանը նա Ալեքսանդրի և Կոնստանտինի հրամանատարությամբ գործող բյուզանդական 12 հազարանոց զորքի կազմում՝ որպես արքոն՝ գրոհել է օստգոթերի բերդաքաղաքի վերածված Վերոնան: Բյուզանդացիներին հաջողվել է բերդապահներից մեկին կաշառելով կամ այլ կերպ գրավել իրենց կողմը, և նա գիշերվ բացել է բերդի դարպասները [7] [8] Բյուզանդացիների մեկ հարյուրյակ անակնկալ կերպով ներխուժել է բերդ, փախուստի մատնել գոթերին:Բյուզանդական զորքի հիմնական մասը քաղաքից դուրս սպասո էր հրամանատարներին, որպեսզի քննարկեն ավարի բաժանումը։ Տեղեկանալով այդ մասին՝՝ գոթերը ետ են դարձել ու վերագրավել քաղաքը՝ բերդում շրջապատման մեջ առնելով Արտավազդին ու նրա մարտիկներին։ Վերջիններս կռվելով նահանջել են դեպի պարիսպները և փրկվելու այլ ելք չունենալով՝ ցատկել են բարձր պարսպից։ [9] Տղաների մի մասը զոհվել է[2][1][10] կամ վիրավորվել, իսկ Արտավազդին հաջողվել է անվնաս վերադառնալ բյուզանդական զորքի ճամբար, որտեղ նա սուր քննադատության է ենթարկել հրամանատարներին, որոնց ձգձգումների պատճառով հաղթանակը ձեռքից բաց էր թողնվել։[11] Բյուզանդացիները նահանջել են դեպի Ֆաենցա, ճամբար դրել Լամոնե գետի ափին։ Այստեղ նրաց դեմ է դուրս եկել օստգոթերի 5-հազարանոց զորքը՝ Տոտիլա արքայի (մ. թ. 541–552) հրամանատարությամբ։ Արտավազդն առաջարկել է անակնկալ կերպով հարձակվել գետը անցնող հակառակորդի վրա, շփոթմունք առաջացնել նրա շարքերում ու հաղթանակ տանել, սակայն նրա առաջարկությունը չի ընդունվել։ Ֆավենսիայի ճակատամարտից առաջ նա մենամարտել է մարտահրավեր նետած գոթ առաջամարտիկ աժդահա Վալարիսի դեմ և սպանել նրան, բայց ինքն էլ մահացու վիրավորվել է։ Պրոկոպիոսը գովել է Արտավազդին որպես լավ զորականի։ Կաղապար:Referências
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.