Արցախի հերոս
ԼՂՀ-ի բարձրագույն որակավորման աստիճանը / From Wikipedia, the free encyclopedia
Արցախի հերոս, Արցախի Հանրապետության բարձրագույն պետական կոչում, որը շնորհվում է Արցախի նախագահի կողմից։ Կոչմանն արժանացած անձանց տրվում է «Ոսկե արծիվ» շքանշան[1]։
Արագ փաստեր Արցախի հերոս, Երկիր ...
Արցախի հերոս | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | Արցախ | ||
Տեսակ | պարգև | ||
Վիճակագրություն | |||
Հերթականություն | |||
Կրտսեր պարգև | Արցախի Հանրապետության «Ոսկե արծիվ» շքանշան |
Փակել
Ըստ օրենքի՝ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է պետության պաշտպանության, տնտեսության հզորության ամրապնդման և ազգային նշանակալի արժեքների ստեղծման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար։
2016 թվականին Ռոբերտ Աբաջյանը դարձավ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած 24-րդ և ամենաերիտասարդ անձը՝ 19 տարեկան հասակում[2]։
Քառօրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո 23 անձի շնորհվել է «Արցախի հերոս» կոչումը[3]։