Բամբասկոտը
From Wikipedia, the free encyclopedia
«Բամբասկոտը» (անգլ.՝ Gossip Girl), ամերիկյան հեռուստանովել, պատանեկան դրամա՝ հիմնված գրող Սեսել ֆոն Զիգեսարի համանուն վեպի հիման վրա։ Հեռուստասերիալի գաղափարը պատկանում է Ջոշ Շվարցին և Ստեֆանի Սավաժին։ Պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 19-ին ամերիկյան The CW հեռուսաալիքում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բամբասկոտը Gossip Girl | |
---|---|
Ժանր | դեռահասական դրամա և coming-of-age television program?[1] |
Ստեղծող | Ջոշ Շվարց |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Gossip Girl? |
Լեզու | անգլերեն[2] |
Գլխավոր դերերում |
|
Պրոդյուսեր | Ջոշ Շվարց, Ջո Լազարով, Բարտ Վենրիչ |
Երաժշտություն | Ալեքսանդրա Պացավաս |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 6 |
Սերիաների քանակ | 121 |
Էկրաններին է | սեպտեմբերի 19, 2007[2] և սեպտեմբերի 18, 2007-ից դեկտեմբերի 17, 2012-ը |
Հեռուստաալիք | The CW |
Ընկերություն | Ալլոյ Ինթերթեյնմենթ |
Դիստրիբյուտոր | Warner Bros. Television, Նեթֆլիքս և HBO Max |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Հաջորդ | Gossip Girl? |
Կապակցված | Gossip Girl? |
Պաշտոնական կայքէջ |
«Բամբասկոտը» առաջին անգամ հեռարձակվել է 2007 թվականի սեպտեմբերի 18-ին Կանադայում, այնուհետև այլ նահանգներում։ Ավելի վաղ հեռուստադիտողն առաջին սերիան կարող էր անվճար ներբեռնել iTunes Store-ում։
Առաջին սեզոնը բաղկացած է 18 սերիայից։ Հեռարձակվել է 2007 թվականի սեպտեմբերի 18-ին և ավարտվել 2008 թվականի մայիսի 19-ը։
Երկրորդ սեզոնը բաղկացած է 25 սերիայից։ Հեռարձակվել է 2008 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվել՝ 2009 թվականի մայիսի 18-ին։
Երրորդ սեզոնը բաղկացած է 22 սերիայից։ Հեռարձակվել է 2009 թվականի սեպտեմբերի 14-ին, ավարտվել՝ 2010 թվականի մայիսի 17-ին։
Չորրորդ սեզոնը նույնպես բաղկացած է 22 սերիայից։ Եթեր է հեռարձակվել 2010 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ավարտվել է 2011 թվականի մայիսի 16-ին։
Հինգերորդ սեզոնը բաղկացած է 24 սերիայից։ Հեռարձակվել է 2010 թվականի սեպտեմբերի 13-ին և ավարտվել՝ 2011 թվականի մայիսի 16-ին։
Հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարեց, որ վեցերորդ սեզոնը լինելու է եզրափակիչ սեզոն։ Այն եթեր կազմված էր 10 սերիայից և ավարտվեց 2012 թվականին։
Հեռուստանովելը Նյու Յորքի հարուստ էլիտայի կյանքի մասին է։ Սերիալի գլխավոր դերասաններն են Բլեյկ Լայվլին, Լեյտոն Միստրը, Էդ Վեստվիկը, Փեն Բեջլին, Չեյս Քրոուֆորդը, Թեյլոր Մոմսենը և այլք։