Բայ
From Wikipedia, the free encyclopedia
Բայ, քերականական կարգերով ու հատկանիշներով ամենահարուստ խոսքի մասը։ Ցույց է տալիս գործողություն, եղելություն, ընթացք, որը բայ խոսքի մասը բնորոշող կարևորագույն հատկանիշ է և կոչվում է բայիմաստ։ Բայերը մյուս խոսքի մասերից տարբերվում են նրանով, որ ունեն նաև ձևային ընդհանրություններ, այսինքն՝ արդի գրական արևելահայերենի բոլոր բայերի ելակետային ձևերը՝ անորոշ դերբայական ձևերը, վերջանում են -ել, -ալ մասնիկներով։
Բայը ունի ուրույն քերականական կարգեր՝ եղանակ, ժամանակ, կերպ, դեմք, թիվ, հակադարձում, բայասեռ։ Բայն օժտված է նաև բառակազմական ու ձևակազմական, ինչպես նաև զուգորդումների յուրօրինակ կաղապարներ, խոնարհման հարացույց, անդեմ ձևեր[1]։