Բանդարե Անզալի
քաղաք / From Wikipedia, the free encyclopedia
Բանդարե Անզալի կամ Էնզելի (պարս.՝ بندرانزلی), քաղաք Իրանի տարածքում՝ Կասպից ծովի ափին։ Վարչականորեն գտնվում է Գիլանի նահանգի Բանդարե Անզալի շահրեստանում (գավառում), հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Նախքան իսլամական հեղափոխությունը՝ 1935 թվականից սկսած, հայտնի էր որպես «Բանդարե Փահլավի»[2]` իշխող Փահլավիների արքայատոհմի (1925-1979) անունով։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | ||
---|---|---|
Բանդարե Անզալի | ||
պարս.՝ بندرانزلی | ||
Երկիր | Իրան | |
Օստան | ԳիլանԳիլան | |
Շահրեստան | Բանդարե Անզալի | |
ԲԾՄ | −20 մետր | |
Պաշտոնական լեզու | պարսկերեն | |
Բնակչություն | 118 564 մարդ (2016)[1] | |
Ժամային գոտի | UTC+3:30 | |
Հեռախոսային կոդ | 0181 | |
Պաշտոնական կայք | anzali.ir(պարս.) | |
| ||
Փակել
Բանդարե Անզալին Իրանի կարևորագույն քաղաքներից մեկն է՝ զբոսաշրջության, տնտեսության և սպորտի տեսանկյունից։ Տեսարժան վայրերից է «մանարե» ժամացույցի աշտարակը, բուլվարը, Անզալիի խորշը, Իրանի ամենամեծ ակվարիումը[3]։ Քաղաքում կա նաև հայկական եկեղեցի՝ կառուցված 1855 թվականին[4]։ Թեհրանի հայոց թեմը պարբերաբար կազմակերպում է ուխտագնացություն՝ դեպի Ռաշթ և Անզալի[5]։