Բաքրան
Մեծ Հայքի Վասպուրական նահանգի գավառ / From Wikipedia, the free encyclopedia
Բաքրան, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգի կազմում[1]։ Տարածվում էր Արաքսից հվ․՝ Գողթն և Գաբիթյան գավառների միջև։ Հայոց թագավոր Տրդատ Ա (62–80) ի հիշատակ իր եղբոր՝ Մարաստանի Բակուր թագավորի, Բաքրանում կառուցել է տվել Բակուրակերտ ավանը, որը Պևտինգերյան քարտեզում նշված է «Փիլադելփիա» անունով։ Այստեղ կառուցված հեթանոսական տաճարին է նվիրաբերել գավառը։ II–III դդ․ Բաքրանը կոչվել է նաև իր տարածքում գտնվող Մարանդ քաղաքի անունով։ VII դ․ «Աշխարհացույց»-ում հիշատակվում է Բաքան (Բաքրանի աղավաղված ձևը) և Մարանդ անուններով։
Գավառի կենտրոնը եղել է Մարանդ քաղաքը։ Գավառի կազմում եղել է նաև Բակուրակերտ հեթանոսական կենտրոնը։