Բելկանտո
From Wikipedia, the free encyclopedia
Բելկանտո կամ «բել կանտո» (իտալ.՝ Bel canto «գեղեցիկ երգեցողություն»), իտալական օպերային երգեցողությանը վերաբերող բազմիմաստ եզրույթ[1]։
Այս արտահայտությունը կապված չէր որևէ երգեցողական «դպրոցի» հետ մինչև 19-րդ դարի կեսերը, երբ հեղինակները սկսեցին այն օգտագործել կարոտախտով նկարագրելու երգեցեղության այն ձևը, որը մոտ 1830 թվականից սկսած անկում էր ապրում[2]։ Այնուամենայնիվ, «ոչ երաժշտական, և ոչ էլ ընդհանուր բառարանները նախքան 1900-ական թվականները չեն տալիս «բելկանտո» բառի սահմանումը», իսկ եզրույթը 21-րդ դարում շարունակում է մնալ անորոշ և երկիմաստ` հաճախ օգտագործվելով կորսված երգեցողական ավանդույթը նկարագրելու համար[3]։