Բեովուլֆ
From Wikipedia, the free encyclopedia
Բեովուլֆ (հին անգլերեն՝ Beowulf, բառացի՝ «մեղվային գայլ», այսինքն՝ արջ) , անգլո-սաքսոնական էպիկական պոեմ, որի գործողությունները տեղի են ունենում Սկանդինավիայում, անգլերի՝ Բրիտանիայում հաստատվելուց առաջ։ Անվանված է գլխավոր հերոսի անունով։ Տեքստը բաղկացած է 3182 տողից եւ գրված է ալիտերացիոն ոտանավորի տեսքով։ Պահպանվել է 11-րդ դարի մեկ ցուցակում, որը քիչ էր մնում՝ վերանար 1731 թվականին Ռոբերտ Քոթոնի գրադարանում տեղի ունեցած հրդեհի ժամանակ։ Այն «բարբարոսական»՝ գերմանական, Եվրոպայի էպիկական պոեմ է, որը պահպանվել է ամբողջությամբ[1]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բեովուլֆ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր ԲեովուլֆBeowulf, Անվանվել է ...
Բեովուլֆ Beowulf | |
---|---|
Անվանվել է | Բեովուլֆ |
Տեսակ | էպոս |
Ժանր | հերոսական պոեմ և էպոս |
Մասն է | Nowell Codex? |
Բնօրինակ լեզու | հին անգլերեն |
Կերպար(ներ) | Բեովուլֆ, Հայգելակ, Հրոթգար, Ուիլպեոու, Հրոլֆ Կրակի, Ասչեր, Անֆերդ, Գրենդել, Գրենդելի մայր, Ուիգլաֆ և Հիդեբուրհ |
Ստեղծման տարեթիվ | անհայտ |
Նկարագրում է | Սկանդինավիա |
Թվային տարբերակ | norroen.info/src/other/beowulf/beowulf.html |
Beowulf Վիքիպահեստում |
Փակել